Քաոսը շարունակվում է. ի՞նչ են ուզում հայոց բանակից

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արդեն 4 տարի է, ինչ Փաշինյանը պաշտոնավարում է, իսկ պետական համակարգի նկատմամբ անլուրջ մոտեցումը շարունակում է պահպանվել։ Խնդիրն այն է, որ պետական կառավարման համակարգը դարձել է քաղաքական թիմակիցներին ու համախոհներին աշխատանքի տեղավորելու և նրանց համար զբաղվածություն ապահովելու վայր։ Ոչ ավելին: Դրա արդյունքում է, որ ականատես ենք լինում բարձր պաշտոններում այնպիսի մարդկանց նշանակման, որոնք պետական համակարգից կիլոմետրերով հեռու են եղել ու հիմա էլ հեռու են։ Բայց եթե նույնիսկ մի շարք ոլորտներում այս մոտեցումը կարելի է ինչ-որ կերպ հասկանալ, սակայն չի կարելի հանդուրժել պետական կառավարման ամենաառանցքային օղակներում, քանի որ դրանք ուղիղ կերպով առնչվում են պետության անվտանգությանը։

Բայց այս իշխանությունների վարած քաղաքականությունն ապացուցում է, որ պետության անվտանգությունն իրենց այնքան էլ չի հետաքրքրում, չէ, ամենևին չի հետաքրքրում, ամենակարևորն այն է, որ կարողանան պահել աթոռը՝ նույնիսկ պետության թուլացման գնով։ Այլապես պատերազմող երկրում կարճ ժամանակամիջոցում ԱԱԾ պետերին ու ԶՈւ ԳՇ պետերին թաշկինակի պես չէին փոխի։ Անհեթեթությունը նույնիսկ այն աստիճանի է հասել, որ պատերազմի վտանգը շարունակում է օդում կախված լինել, սակայն արդեն ամիսներ շարունակ չունենք նշանակված ԶՈւ ԳՇ պետ։ Իսկ իշխանությունները ԳՇ պետ չնշանակելն արդարացնում են նրանով, թե, ըստ էության, տարբերություն չկա, ԳՇ պետի պաշտոնակատարը լիովին կատարում է իր լիազորությունները։

Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչո՞ւ կառավարության մյուս կարևոր պաշտոնյաները և մասնավորապես պաշտպանության նախարարը ևս չեն պաշտոնավարում պաշտոնակատարի մակարդակում։ Միևնույնն է, պաշտոնակատար լինելով՝ կատարելու են իրենց լիազորությունները։ Իսկ միգուցե ԳՇ պետ չնշանակելը կապված է իշխանությունների վախերի ու անհանգստության հե՞տ, քանի որ անցյալ տարի զինվորականները ԳՇ պետի գլխավորությամբ պահանջում էին վարչապետի ու կառավարության հրաժարականը։

Այդ պահանջի արդյունքում ներքաղաքական ճգնաժամ առաջացավ, և Փաշինյանը հազիվ կարողացավ պահպանել իր աթոռը։ Ու շատ հավանական է, որ հիմա իշխանությունները փորձում են զինված ուժերի դիրքերը թուլացնել, որպեսզի նրանք հանկարծ չհամարձակվեն երկրորդ անգամ ևս պահանջներ ներկայացնել։ Այդ կոնտեքստում է տեղավորվում նաև ռազմական մեծ փորձ ու գիտելիքներ կուտակած զինվորականների հեռացումը բանակից կամ նրանց նկատմամբ քրեական գործերի հարուցման միջոցով նրանց վարկաբեկումը։

Մի խոսքով, ինչպես չորս տարի թուլացրել են բանակը, այնպես էլ ներկայումս շարունակում են: Միևնույն ժամանակ, հետաքրքրական է, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարում է, թե ՊՆ-ում կառուցվածքային փոփոխություններ անելուց հետո ստեղծվելու է նոր մոդել, որի համաձայն, ԶՈւ գլխավոր շտաբի պետը կլինի պաշտպանության նախարարի առաջին տեղակալը։ Այ, այդ ժամանակ էլ կնշանակվի ԳՇ պետ:

Սա նշանակում է, որ պաշտպանության նախարարի ենթակայության տակ բերվելով՝ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնը քաղաքականացվում է։ Նախկին «մերժված» իշխանությունները, ի վերջո, ԳՇ պետի պաշտոնն ապաքաղաքականացրեցին, ինչը միանշանակ բխում էր բանակի շահերից։ Սակայն գործող իշխանությունները հիմա հակառակն են անում, նրանք ԶՈւ գլխավոր շտաբի պետին իրենցից կախվածության տակ են գցում, որպեսզի ընդունակ չլինի բանակի շահերից ելնելով ինքնուրույն որոշումներ ընդունել և վերածվի ընդամենը պաշտպանության նախարարի տեղակալի։

Մյուս կողմից էլ՝ հարց է առաջանում, թե ԳՇ պետին պաշտպանության նախարարի ենթակայության տակ բերելու իրենց նախաձեռնությունն արդյոք հակասահմանադրակա՞ն չէ: Պաշտպանության նախարարը հայտնում է, որ նոր օրենսդրական փաթեթը երկար ժամանակ շրջանառվել է կառավարությունում ու առաջիկայում կներկայացվի ԱԺ։ Սակայն հարկ է նկատել, որ շատ իրավաբաններ կարծում են, որ առանց սահմանադրական փոփոխությունների հնարավոր չէ նման նախաձեռնությունն իրականություն դարձնել։ Իսկ եթե իշխանություններն այս փոփոխությունները սահմանադրական փոփոխություններ իրականացնելու միջոցով են ցանկանում անել, ապա դա երկարատև գործընթաց է, որը նշանակում է, թե դեռևս երկար ժամանակ մնալու ենք առանց ԶՈւ ԳՇ պետի։

Թեպետ, օրվա իշխանություններից ամեն ինչ սպասելի է. նրանք կարող են օրենք ընդունել՝ շրջանցելով Սահմանադրությունը, կարող են նաև Սահմանադրությունը փոխել առանց հանրաքվեի: Մի խոսքով, քաոսը շարունակվում է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

դիտվել է 561 անգամ
Լրահոս
Փաշինյանենք միլիարդներ են ծախսել մի խայտառակ ծրագրի համար․․․ Արմենուհի Կյուրեղյան (video) Մարդիկ պետք է հասկանան, որ վտանգի տակ ենք․ Փաշինյանը մնաց՝ երկիր չենք ունենա․ հարցում (video) «Ձեզնից խոսե՛ք․․ թուրք եք տեսնում, կուրծք եք բացում»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) «Թույն ու թարախով ապրած շորթո՛ղ, բոմժությունից խոսելուց առաջ քո շանգյալներին տեր կանգնի»․ Շահինյան (video) Ղեկավար դառնալուց առաջ բժշկական ստուգում պետք չէ՞, կիսահիվանդն է կառավարում. քաղաքացին` Քոչարյանին (video) «Ես շուն պահող եմ,բայց դրան շան տեղ մի դրեք»․Ռոբերտ Քոչարյանի կոշտ պատասխանը՝ Փաշինյանի վիրավորանքին (video) «Էս խուլիգան խունտան քրեորեն պատժվելու՞ է»․ քաղաքացին՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Ռոբերտ Քոչարյանի դիպուկ պատասխանը քաղաքացու պահանջին (video) Ռոբերտ Քոչարյանը բացահայտեց՝ ինչու էր Փաշինյանը երեկ իրեն կորցրել․․․․ (video) Շատ ժամանակ չունենք․ Քոչարյանը շատ կարճ ժամանակում այդ հարցը լուծելու է․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Ժողովու՛րդ, 3 քայլ ենք անում ու սրանց հարցը լուծում․ Իշխան Սաղաթելյան (video) Ես ձեզ ասում եմ՝ թմրամոլությունը հիմնահատակ վերացնելու ենք․ Աննա Գրիգորյան (video) «Պատերազմի եռագլուխ դև դու՛ ես ու քո․․․»․ Քրիստինե Վարդանյանը՝ Փաշինյանին (video) Շանտաժ է անում, լավա օրն էլ չի ասում պատերազմի, հիմա էլ ռայոններն ընկած քարտեզ ա բաժանում․ հարցում (video) «Հա, ես իրոք բուժման կարիք ունեմ»․ Փաշինյանի արձագանքը՝ Սամվել Կարապետյանի հայտարարությանը (video) «Նիկո՛լ, բոմժ ես ման գալիս, տղուցդ հարցրա՝ ինչ էր անում Արարատում»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Սեյրան Օհանյանի պատասխանը չուշացավ Փաշինյանի երեկվա գոռգոռոցներին (video) Փաշինյանին բոմժությունը հանգիստ չի տալիս (video) Աղ ու հացով Ռոբերտ Քոչարյանին դիմավորեցին Դիլիջանում (video) Կառավարությունը անժամկետ դարձրեց օրինապահ հարկ վճարողների համար հավաստագիրը Սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է Բարոյական մահին հաջորդում է պարզ կազմաքանդումը Ի՞նչ նպատակով են Երևանում մի շարք տարածքներ ճանաչվելու հանրության գերակա շահ. նախագիծ Ով է Աժ պատգամավորի թեկնածու, ՔՊ-ական Արաքսյա Վարդանյանը. ինչ ունեցված ունի նա. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am