Նորից չեն խոշորացնում, խոշորացնում են կրկին

 

2015-ից առ այսօր Հայաստանում իրականացվել է համայնքների խոշորացման հինգ փուլ, որի արդյունքում 908 համայնքներ միավորվել է 79-ում։ Համայնքների միավորման ամենամեծ փուլը 2021թ տեղի ունեցած համայնքների խոշորացման գործընթացն էր։
Ներկայացնելով կառավարության մշակած փոփոխությունները՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը ԱԺ-ում տեղի ունեցած լսումների ժամանակ հայտարարել է, որ մշակվել է իվարչատարածքային հետագա բաժանման նոր տարբերակ։
Կառավարությունն առաջարկում է 141 բնակավայրի և 13 համայնքի միավորման արդյունքում ձևավորել 5 համայնք: Այսինքն՝ մեկ անգամ արդեն խոշորացված համայքները կրկին կխոշորացվեն։
Ըստ այդմ՝ նախատեսվում է ձևավորել հետևյալ փնջերը.
Լոռու մարզի Ալավերդի համայնք- Ալավերդի քաղաք, Ախթալա գյուղ, Ախթալա քաղաք, Ակներ գյուղ, Ամոջ գյուղ, Այգեհատ գյուղ, Առողջարանին կից գյուղ, Արդվի գյուղ, Արևածագ գյուղ, Աքորի գյուղ, Բենդիկ գյուղ, Թեղուտ գյուղ, Ծաթեր գյուղ, Ծաղկաշատ գյուղ, Կաճաճկուտ գյուղ, Կարմիր Աղեկ գյուղ, Հագվի գյուղ, Հաղպատ գյուղ, Ճոճկան գյուղ, Մեծ Այրում գյուղ, Մղարթ գյուղ, Նեղոց գյուղ, Շամլուղ քաղաք, Շնող գյուղ, Ջիլիզա գյուղ, Փոքր Այրում գյուղ, Քարկոփ գյուղ, Օձուն գյուղ (28),
Լոռու մարզի Տաշիր համայնք- Տաշիր քաղաք, Ապավեն գյուղ, Արծնի գյուղ, Բլագոդարնոյե գյուղ, Գետավան գյուղ, Գոգավան գյուղ, Դաշտադեմ գյուղ, Լեռնահովիտ գյուղ, Կաթնառատ գյուղ, Կրուգլայա շիշկա գյուղ, Ձյունաշող գյուղ, Ձորամուտ գյուղ, Մեդովկա գյուղ, Մեծավան գյուղ, Մեղվահովիտ գյուղ, Միխայլովկա գյուղ, Նովոսելցովո գյուղ, Նորամուտ գյուղ, Նորաշեն գյուղ, Պաղաղբյուր գյուղ, Պետրովկա գյուղ, Պրիվոլնոյե գյուղ, Սարատովկա գյուղ, Սարչապետ գյուղ (24):
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք- Ճամբարակ քաղաք, Աղբերք գյուղ, Այգուտ գյուղ, Անտառամեջ գյուղ, Արծվաշեն գյուղ, Արտանիշ գյուղ, Բարեպատ գյուղ, Գետիկ գյուղ, Դպրաբակ գյուղ, Դրախտիկ գյուղ, Թթուջուր գյուղ, Ծափաթաղ գյուղ, Կալավան գյուղ, Ձորավանք գյուղ, Ճապկուտ գյուղ, Մարտունի գյուղ, Շողակաթ գյուղ, Ջիլ գյուղ, Վահան գյուղ (19):

Սյունիքի մարզի Սիսիան համայնք- Սիսիան քաղաք, Ախլաթյան գյուղ, Աղիտու գյուղ, Անգեղակոթ գյուղ, Աշոտավան գյուղ, Արևիս գյուղ, Բալաք գյուղ, Բնունիս գյուղ, Բռնակոթ գյուղ, Գետաթաղ գյուղ, Գորայք գյուղ, Դաստակերտ քաղաք, Դարբաս գյուղ, Թանահատ գյուղ, Թասիկ գյուղ, Իշխանասար գյուղ, Լծեն գյուղ, Լոր գյուղ, Ծղուկ գյուղ, Հացավան գյուղ, Մուցք գյուղ, Նժդեհ գյուղ, Նորավան գյուղ, Շաղատ գյուղ, Շամբ գյուղ, Շաքի գյուղ, Շենաթաղ գյուղ, Որոտնավան գյուղ, Սալվարդ գյուղ, Սառնակունք գյուղ, Սպանդարյան գյուղ, Վաղատին գյուղ, Տոլորս գյուղ, Տորունիք գյուղ, Ցղունի գյուղ, Ույծ գյուղ (36):
Արագածոտնի մարզի Թալին համայնք- Թալին քաղաք, Ագարակավան գյուղ, Ակունք գյուղ, Աշնակ գյուղ, Արագածավան գյուղ, Արտենի գյուղ, Գառնահովիտ գյուղ, Գետափ գյուղ, Դաշտադեմ գյուղ, Դավթաշեն գյուղ, Դիան գյուղ, Եղնիկ գյուղ, Զարինջա գյուղ, Զովասար գյուղ, Թաթուլ գյուղ, Իրինդ գյուղ, Լուսակն գյուղ, Ծաղկասար գյուղ, Կաթնաղբյուր գյուղ, Կարմրաշեն գյուղ, Կաքավաձոր գյուղ, Հացաշեն գյուղ, Ձորագյուղ գյուղ, Մաստարա գյուղ, Ներքին Բազմաբերդ գյուղ, Ներքին Սասնաշեն գյուղ, Նոր Արթիկ գյուղ, Շղարշիկ գյուղ, Ոսկեթաս գյուղ, Պարտիզակ գյուղ, Սուսեր գյուղ, Վերին Բազմաբերդ գյուղ, Վերին Սասնաշեն գյուղ, Ցամաքասար գյուղ (34):


Համայնքների միավորման արդյունքում Թալին խոշորացված համայնքը կունենա 37,6 հազար բնակչություն, Ճամբարակ խոշորացված համայնքը՝ 15 հազար, խոշորացված Ալավերդի համայնքը՝ 42 հազար մարդ, Տաշիր խոշորացված համայնքը՝ 28 հազար մարդ, իսկ Սիսիան խոշորացված համայնքը՝ մոտ 31,5 հազար մարդ։
Իշխանությունների կարծիքով՝ խոշորացման գործընթացը կարևոր դեր է խաղում համայնքների զարգացման գործում։ «Վարչատարածքային բարեփոխումներն ունեն պատմություն և պատմության մի կարևոր հետագիծն այն էր, որ հենց սկզբից ունեցել ենք այդ բանավեճը՝ ունենանք խոշոր համայնքներ, թե՞ փնջային համայնքներ և գնացել էինք և՛-և՛ ճանապարհով»,- հավատացրել է Տերտերյանը և ավելացրել, թե անգամ ամենափոքրաթիվ համայնքի պոտենցիալը վճռական նշանակություն ունի մերձակա բոլոր բնակավայրերից ձևավորված «նոր ընտանիքի» զարգացման համար։ Շնորհիվ ֆինանսական ռեսուրսների կենտրոնացման՝ պետության հետ համատեղ իրականացվող սուբսիդավորման ծրագրերի ծավալը, ըստ Տերտերյանի 2022 թվականին պարզապես աննախադեպ է։
Նրա խոսքով՝ կառավարությունը նախընտրում է ավելի խոշոր համայնքներ, որովհետև ավելի խոշոր համայնքներն ունակ են իրենց վրա վերցնել համայնքի բարեկեցության ապահովման, ենթակառուցվածքների բարելավման այնպիսի խնդիրներ, որոնք անլուծելի են փոքր համայնքներում։
Բայց սա, իրականում, միակ պատճառը չէ, խոշորացված համայնքների շնորհիվ որոշ իմաստով կատարվում է համայնքային կառավարման կենտրոնացում։ Որքան քիչ լինեն ընտրված համայնքապետերը, այնքան ավելի դյուրին կլինի նրանց վերահսկողության տակ պահելը։
Վերջին ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ տեղական մակարադակով իշխանությունները սեփական կադրերին անցողիկ ձայներ ապահովելու լրջագույն խնդիր ունեն։ Սա է գլխավոր պատճառներից մեկը, որ իշխանություններն ուզում են մեկ անգամ արդեն խոշորացված համայնքները կրկին խոշորացնել։

Հայկ Դավթյան

դիտվել է 1635 անգամ
Լրահոս
Ճիպոտահարող գազան տղամարդը Եթե Վեհափառը հաստատուն մնա իր կամքի մեջ, մենք կարճ ժամանակում կհաղթենք կիսաթուրքերին Արդեն 9 տարի մենք գրեթե ձմեռ չենք ունենում «Թափառող հավատացյալների հոտն» ի՞նչն է ծափահարում՝ 5000 զավակների եղերական մահը՞, Արցախի կորուստը՞ Արևմուտքում սառեցված ռուսական ակտիվների բռնшգրավումը անկանխատեսելի հետևանքներ կունենա Եվրամիության համար․ Օրբան Վանաձորում 22-ամյա վարորդը «Mercedes»-ով վրшերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրելի հատվածով անցնող 73-ամյա հետիոտնին․ վերջինը տեղում մшհшցել է Իշխանությունը չի կարողանում հաղթել Եկեղեցուն․Փաշինյանը թևակոխում է ավելի վտանգավոր փուլ Արագածոտնի թեմը դատապարտում է իր առաջնորդի նկատմամբ կատարվող բռնաճնշումը Հայ Ազգային Կոնգրեսը կմասնակցի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին Ինչպես հաղթել Նիկոլին մինչև 2026 թ. փրայմերիզ ընդդիմության ներսում․ Սամվել Ֆարմանյան Դուք վկայեցիք, որ ծառայում եք Մայր Եկեղեցուն. Սամվել դպիր Գրիգորյանը՝ Արմավիրի թեմի քահանաներին ՀԱԿ նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը Արցախ վերադարձի իրավունքը «անիրատեսական» է, երբ բացակայում է քաղաքական կամքը․ Հակոբյան Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում եկեղեցին կառավարությանը ենթարկեցնելու համար․ Խաչատրյան Պատվերը քաղաքական էր, դատարանն ազատ արձակեց Հակոբյանի վրա մեջքից հարձակված խուժանին․ քաղաքագետ Վահագն Չախալյանին բանտախցում պահում են անմարդկային պայմաններում․ ահազանգ «Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան Այգեշատի եկեղեցում կախել են ՀՀ դրոշը. Սիոն Սրբազանը զեղչեց Վեհափառի անունը Որքա՞ն են Փաշինյանի արտասահմանյան գործուղումները «նստել» բյուջեի վրա. Sputnik Արմենիա Քաղաքական դերակատարները հարձակվում են եկեղեցու վրա՝ իրենց մրցակիցներին թուլացնելու նպատակով. Հայաստանին անհրաժեշտ են թե՛ արդյունավետ պետություն, թե՛ արժանահավատ եկեղեցի. Խաժակ Սրբազան «Անկյունաքարային հարցերի վերաբերյալ առկա է փոխըմբռնում». ընդդիմադիրները հանդիպում են ունեցել «Հավատում ենք, որ արդար դատավարություն կլինի ու տղաները դուրս կգան». եկեղեցու դեմ պայքարին միացած Վազգեն Միրզախանյանը հավատացնում է, թե իրեն շատ է մտահոգում, որ Սրբազան Հայրերը կալանքի մեջ են
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am