Ի՞նչ իմանամ, սարքել են, թե փողոցի խոսակցությունը բերել են ԱԺ. Առաքել Մովսիսյան

«Ես չեմ հավատում, որ Մհեր Սեդրակյանը լրագրողներին ինչ-որ բան ասած լինի, երևի իրա լեզուն ճիշտ չեն հասկացել»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը: Դիտարկմանը, թե կա տեսանյութ, պատգամավորը պատասխանեց, որ ինքը չի տեսել նման տեսանյութ ու հավատում է իր ընկերոջը և գործընկերոջը. «Չեմ կարծում՝ ինքը նման մասսայական տեղերում նման կերպ պահեր իրեն»: Հարցին՝ լրատվամիջոցնե՞րն են ստում, պատգամավորն այսպես արձագանքեց. «Էնքան ա եղել, ես բան չեմ ասել, իմ մասին գրել են, ես ի՞նչ իմանամ՝ սարքե՞լ են, թե՞ փողոցի խոսակցություն ա, բերել են, Ազգային ժողով են մտցրել: Իմ վրա էլ են սարքում, իմ ասածները նորմալ չեն գրել, ինչ պետք ա՝ էն են գրել»: Դիտարկմանը, թե գրելու դեպքում հնարավոր է փոխել խոսքը, բայց այս դեպքում կա տեսանյութ, Ա. Մովսիսյանն այսպես պատասխանեց. «Կարող ա՝ փողոցում մեկին մի բան ասած լինի, կտրել են. տենց են սարքել»: Առաքել Մովսիսյանը դժգոհեց, թե իր խոսքերն էլ հաճախ փոփոխում են. «Ի՞նչ իմանամ, սարքել են, թե փողոցի խոսակցությունը բերել են Ազգային ժողով»,-ասաց նա: Նշենք,որ լրագրողներն Ազգային ժողովում ստորագրահավաք են սկսել ընդդեմ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ լրագրողների նկատմամբ ցուցաբերած պահվածքի: ԱԺ-ում նա տեսնելով լրագրողների խմբին՝ նրանց «նախիր» էր անվանել:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ի՞նչ է պատրաստվում անել «Հայաստան դաշինքը». մեկնաբանում է Քրիստինե Վարդանյանը (video) Ռոսսելխոզնադզորը շարունակում է վերահսկել Հայաստանից Ռուսաստան արտահանվող գյուղմթերքը «Սրտիկի» համար՝ օրական 5 հազար դրամ. «Հրապարակ» Ինչպե՞ս է Փաշինյանը գողացել քվեները (video) Վարդենիսցին Ադոլֆ Հիտլերին է ընտրել․ «Հրապարակ» Ադրբեջանում անհանգիստ են․ «Հրապարակ» ՀՀ-ն և Ադրբեջանը դեռ չեն ավարտել Ներքին Ոսկեպար գյուղի մոտ սահմանային ցանկապատի կառուցումը. Sputnik Տիգրան Աբրահամյանը հարցադրումներ է հնչեցրել ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի հասցեին Հետապնդում՝ առանց իրավական ընթացակարգի՞. դատախազության հայտարարությունը հարցեր է առաջացնում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում «Միասնության թևեր»-ը գնահատում է առաջիկա քաղաքական զարգացումների բոլոր սցենարները Երբ կվերականգնվեն Հորմուզի նեղուցով մատակարարումները ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է Արաղչին կոչ է արել ամերիկացի զինվորականներին հեռանալ Իրանից ՔՊ-ի ներսում սկսել են պաշտոնները բաժանել․ «Հրապարակ» Հայ գործարարները հազիվ թե կարողանան ԵՄ–ի հետ կապեր հաստատել. «Իրավունք» ԲՀԿ-ի ճակատագիրը անորոշ է, «Հայաստան»-ը հակված է չվերցնել մանդատները, «Ուժեղ Հայաստանը» բաժանված է Առանց զինվորների ձայնի Սոթքում ՔՊ-ն պարտվել է. «Հրապարակ» Ավանեսյանի գործը հասել է դատարան. «Ժողովուրդ» Միկա Բադալյանին կալանավորելու որոշում է կայացվել Հրազդան գետը ափերից դուրս է եկել Ո՞ւր են կորել թիվ 11 ընտրատեղամասի անվավեր քվեաթերթիկները Հորմուզի նեղուցում միջադեպը կարող է նոր լարվածություն առաջացնել․ Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am