«Մենք դատարան դիմող չենք ». Արցախի ՄԻՊ

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց,որ 2016 թվականի մայիսից ստանձնել եմ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը, և առաջին իսկ օրը, երբ Ազգային ժողովում ելույթ էի ունենում, գլխավոր հարցը հենց այն էր, թե ինչ ենք մենք անելու ապրիլյան դեպքերի կապակցությամբ: «Պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո մեր  թիմը սկսել է փաստահավաք առաքելությունը:Մեզ  համար նախորդ մարդու իրավունքների պաշտպանի հրապարակած զեկույցը՝ ապրիլյան դեպքերի հետ կապված, դարձավ ճանապարհային քարտեզ:Ապրիլի վերջին հրապարակված զեկույցն իրենից ներկայացնում է բաց աղբյուրների վերլուծության արդյունք: Փաստահավաք առաքելությունը մենք սկսեցինք հենց մայիսից ու իրականացրեցինք տասնյակ հարցազրույցներ, մի քանի այցելություններ հենց սահմանագիծ, մի քանի գրություններ ստացանք վարույթն իրականացնող մարմիններից և այլ մարմիններից: Միաժամանակ շարունակեցինք մշտադիտարկումն ադրբեջանական աղբյուրների, որը մեզ համար մշտապես տալիս է ապացույցներ նրանց կողմից թույլ տրված վայրագությունների: Դեկտեմբերի 9-ին հրապարակեցինք հերթական զեկույցը, որը վերաբերում էր Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնվածների նկատմամբ վերաբերմունքին: Դրանից հետո շատ ակտիվ սկսեցինք տարածման գործընթացը: Մի քանի միջազգային զեկույցներում մեր կողմից հրապարակված զեկույցներին եղան հղումներ: Շատերը դա համարում են աննախադեպ, որովհետև չճանաչված պետության կողմից հրապարակված փաստաթղթերին հղումներ են կատարվում: Այս գործընթացը սկիզբ ունի, բայց ավարտ չունի, մշտապես պետք է աշխատենք: Պետք է հասկանալ մարդու իրավունքների պաշտպանի հնարավորությունները, մենք դատարան դիմող չենք, մենք փաստագրող ու բարձրաձայնող ենք»,- նշեց Արցախի ՄԻՊ-ը:

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am