Նիշանյանն ապաստան ստանալու համար դիմել է Հունաստանին. մտավորականի հարցազրույցն «Արմենպրես»-ին

Պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանը, ով հուլիսի 14-ին հայտարարել էր թուրքական բանտից փախուստի մասին, ապաստան ստանալու դիմում է ներկայացրել Հունաստանի իշխանություններին:Այս մասին մտավորականն ասաց «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում: Նա հայտնեց, որ գործընթացը բարեհաջող կերպով ավարտին հասցնելուց հետո կցանկանար այցելել Հայաստան: -Պարոն Նիշանյան, հարցազրույցներից մեկում հայտնել էիք, որ Հունաստանում եք: Հունաստանի իշխանություններին ներկայացրե՞լ եք ապաստան տրամադրելու դիմում: -Գործընթացն այսօր սկսում ենք: Հունաստանն ի սկզբանե դիտարկել եմ որպես իմ երկրորդ կամ երրորդ հայրենիք, սա շատ գեղեցիկ ու քաղաքակիրթ երկիր է: Շատ ուրախ կլինեմ կյանքիս նոր փուլն անցկացնել այստեղ: -Բոլորին ամենաշատը հետաքրքրող հարցը մեկն է՝ ինչպե՞ս փախաք բանտից: Նախապատրաստությունները որքա՞ն տևեցին: -Դյուրին էր: Ոչ մի խնդիր չեղավ: 1.5-2 տարի ծրագրեցինք, սակայն գործնականում այդ ծրագրերից և ոչ մեկի կարիքը չեղավ: Քայլեցինք, գնացինք: - Փախչելուց հետո ասացիք, որ այդ երկրում գումարով ամեն բան հնարավոր է: Ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայում արդարադատության համակարգի ներկա վիճակը: - Թուրքիայի Հանրապետության բյուրոկրատիան անհեթեթ, ոչ խելամիտ մի մեխանիզմ է, որն ապրում է երազների, անմեղսունակ աշխարհում: Եթե հասկանաս դրա տրամաբանությունը, շատ հեշտ կարող ես խաղացնել մատներիդ վրա: -Բանտից դուրս գալու մասին թվիթերյան ձեր միկրոբլոգում գրառում էիք կատարել՝ ասելով. «Թռչունը թռավ: Տարոսը մնացած ութսուն միլիոնին»: Սակայն որքանով տեղյակ եմ՝ ձեր ընտանիքն այս պահին Թուրքիայում է: Նրանց համար չե՞ք վախենում: -Չորս մեծ զավակներս այս պահին ամառային հանգիստն են անցկացնում Թուրքիայում: Հասուն ու խելամիտ մարդիկ են: Չեմ կարծում, որ նրանց գլխին մի բան գա: -Անգամ բանտում անգործ չեք մնացել և գրքեր եք գրել: Այդ գրքերը վերցրե՞լ եք Ձեզ հետ: -Վարտիքս, շապիկս թողեցի, բայց ինչպե՞ս կարող էի այնտեղ թողնել գրքերն ու տետրերը: Նախ և առաջ պետք է վերանայեի 3-4 տարի ուշացած արմատական բառարանը: Յենիփազարի բանտում գտնվելու ընթացքում դրա վրա աշխատելու բավական ժամանակ եմ ունեցել: Բացի այդ, գրել եմ գիրք թուրքերեն լեզվի պատմության մասին, ինչպես նաև երկխոսություն կրոնի և կրոնների վերաբերյալ: Դրանք հրատարակության նախապատրաստելը մեկ տարի կտևի: Բացի այդ, փոքր աղջկաս՝ Անահիտին ուղղված նամակներից մի փոքր գիրք եմ գրել, թեև վստահ չեմ՝ արդյոք ուզում եմ դա հրատարակել: -Ապագայում Հայաստան գալու մտադրություն ունե՞ք: -Երբ կարողանամ օրինական կերպով հանգիստ շրջել, առաջին իսկ հնարավորության դեմքում կցանկանայի գալ Հայաստան: Բանտում գտնվելուս ժամանակ Հայաստանում գտնվող ընկերներիցս մեծ աջակցություն ու սեր եմ ստացել: Շատ մարդիկ կան, ում ցանկանում եմ շնորհակալություն հայտնել: -Շնորհակալ եմ հարցազրույցի համար: Հաջողություններ եմ մաղթում ձեր բոլոր նախաձեռնություններում: Մեկ օր Հայաստանում հանդիպելու ակնկալիքով…

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am