Իշխան Զաքարյանը չի արժանացել անգամ Սերժ Սարգսյանի հայացքին. վերջինս ակնհայտ արհամարհական կեցվածք է ունեցել

«Իրատես» թերթը գրում է. «Օրերս Ծաղկաձորում անցկացված «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի ժամանակ «հայտնություն» է եղել: Նոր գումարման խորհրդարանի աշխատանքների մեկնարկից հետո նիստերի դահլիճ ոտք չդրած, բոլորից «թաքնվող» Իշխան Զաքարյանը ներկա է եղել այդ մրցույթին: Որոշ տեղեկություններով, ՎՊ նախկին ղեկավարը ԱԺ նիստի առաջին օրը, երբ Սերժ Սարգսյանը ելույթ ունեցավ պատգամավորների առջեւ, եկել է խորհրդարան, սակայն նիստերի դահլիճ չի մտել, հարմար պահի է սպասել` նախագահի հետ հանդիպելու, սակայն բախտը չի ժպտացել, Սերժ Սարգսյանն արագ հեռացել է` նրան րոպե անգամ չհատկացնելով: Դրանից հետո, նույն աղբյուրների պնդմամբ, Իշխան Զաքարյանը տարբեր մարդկանց է «մեջ գցել», որպեսզի հանդիպում կազմակերպի երկրի ղեկավարի հետ, բայց ջանքերը կրկին զուր են անցել: Փաստորեն, այսքան ժամանակ Զաքարյանը Սարգսյանի հետ հանդիպելու հույսը չի կորցրել, եւ հազիվ թե սպորտի հանդեպ անհագուրդ սերն էր պատճառը, որ ՎՊ նախկին ղեկավարը մասնակցել է ծաղկաձորյան մրցույթին: Տրամաբանական հարց է առաջանում` այդ ինչպե՞ս է, որ սպորտային միջոցառմանը Իշխան Զաքարյանը ներկա լինելու ժամանակ ունի, իսկ իր բուն պարտականությունն իրականացնելու համար րոպե իսկ չունի: Գոնե կարող էր գալ ու, ինչպես շատերը, առաջին տասնհինգ րոպեն ներկա լինել նիստերին, կոճակ սեղմեր ու «թռներ»: Չէ, նա առավել կարեւոր գործ ունի, նախ պետք է ապագայի մասին պայմանավորվածություն ձեռք բերի, ինչը, ինչպես երեւում է, դժվար է ստացվում կամ ընդհանրապես չի ստացվում նրա պարագայում: Մրցույթին ներկա մեր աղբյուրը փոխանցեց, որ ողջ միջոցառման ժամանակ Իշխան Զաքարյանն ամեն կերպ ցանկացել է գոնե նախագահի հայացքին արժանանալ, պատեհ պահ գտնել ու նրա առաջ հայտնվել: Չնայած նույն սեղանի շուրջ են նստած եղել իշխող վերնախավի մի քանի ներկայացուցիչներ եւ Իշխան Զաքարյանը, սակայն նախագահն ակնհայտ արհամարհական պահվածք է ունեցել վերջինիս հանդեպ: Այս ան գամ եւս հանդիպում չի եղել, չնայած, բոլորի աչքից հեռու մի քանի րոպե նախագահը գուցե եւ «բաշխել» է Իշխան Զաքարյանին»:

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am