Ինչ է Սարգսյանը հասկացնում Պուտինին

Հունիսին և հուլիսին հայտնի դարձավ, որ Ռուսաստանն Ադրբեջանին է մատակարարել Хризантема-С հակատանկային հրթիռային համալիրներ և ТОС-1А Солнцепек ծանր հրանետի մոտ 200 հրթիռ: Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության ուսումնասիրության ինստիտուտի՝ SIPRI-ի համաձայն, 2011-2016թթ․ Ադրբեջանը 20 անգամ ավելի շատ զենք է ներկրել, քան Հայաստանը: Այդ զենքի մեծ մասը Բաքուն ձեռք է բերել Ռուսաստանից: Ադրբեջանին բաժին է հասել ռուսական ռազմական արդյունաբերության ողջ ծավալի 4%-ը: Անցյալ տարի՝ ապրիլյան պատերազմից օրեր անց Երևանում ընդունելով Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց՝ Բաքվին մատակարարվող ռուսաստանյան զենքը կիրառվում է հայկական խաղաղ բնակավայրերի դեմ: Ռուսական կողմի բացատրությունները՝ Ադրբեջանին սպառազինության շարունակվող մատակարարումների վերաբերյալ, քննադատության չեն դիմանում և համոզիչ չեն, լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար, իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Ռուսական կողմի հիմնավորումները մեր կողմից, իհարկե, քննարկումների առարկա են և համոզիչ չեն», հավելել է Աշոտյանը: «Պաշտոնական և ոչ պաշտոնական շփումներում մեր ռուս գործընկերների հետ հայ-ռուսական հարաբերությունների օրակարգի ամենակնճռոտ հարցը մնում է Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարման շարունակականությունը», ասել է Աշոտյանը, ընդգծելով՝ ռուսական կողմի հիմնավորումները, թե դա բացառապես տնտեսական գործարք է կամ հնարավորություն՝ վերահսկելու Ադրբեջանի ռազմատեխնիկական պոտենցիալն ու տարածաշրջանային կայունությունը, իհարկե «մեր տեսակետից քննադատության չեն դիմանում»: Պաշտոնական Երևանից վերջին շաբաթներին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի առիթով քննադատությունը Աշոտյանի կողմից միակ հայտարարությունը չէր: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «Առավոտ»-ին տված հարցազրույցում հավելել է. «Մենք միշտ քննադատաբար ենք մոտեցել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստին: Այդ հարցը նորից բարձրացվել է ՀՀ ԱԺ և ՌԴ Պետդումայի պատվիրակությունների վերջին հանդիպման ժամանակ. դա դատապարտելի է և մեր կողմից ընդունելի չէ... մենք այդ հարցը միշտ բարձրացրել ենք, հետ չենք նահանջելու, շարունակելու ենք պնդել, որ դադարեցնեն Ադրբեջանին զենքի վաճառքը: Արձագանք առայժմ չկա, ապագայում կտեսնենք»: Նկատենք, որ Սերժ Սարգսյանը «Ռ-Էվոլյուցիա» հաղորդմանը տված հարցազրույցում ևս շոշափեց այս թեման, նշելով, որ հայ-ռուսական հարաբերությունների ամենացավալի կողմն այն է, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին: ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին հարցրել էին` դա մեսի՞ջ էր՝ ուղղված Ռուսաստանին, նա պատասխանել է. «Պարոն նախագահը մեկ անգամ չէ, որ իր դիրքորոշումը հայտնել է, որ Հայաստանը դրական չի ընդունում, այլ ցավագին է ընդունում իր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը, բայց նա, միևնույն ժամանակ, նշեց, կարող ենք մեղադրել այն ժամանակ, երբ ռուսական զենքը, որը մատակարարվել է Ադրբեջանին, ուղիղ վնաս է հասցնում մեզ, պարոն նախագահը ևս մեկ անգամ փաստեց, որ հայ-ռուսական հարաբերությունները պետք է զարգանան, հայ-ռուսական հարաբերությունները բարեկամական են, բայց հայ-ռուսական հարաբերություններում կա մի ցավոտ կետ. Ադրբեջանն այն երկիրը չէ, որին կարելի է զենք վաճառել, բայց, մյուս կողմից էլ, մենք գիտակցում ենք, որ խոշոր խաղացողները, մեծ գերտերությունները, այնպիսին, ինչպիսին Ռուսաստանն է, տարածաշրջանում ունեն իրենց հարաբերությունները, շահերը և, բնականաբար, սա, միգուցե, լրացուցիչ ազդեցության կամ զսպման մեխանիզմն է Ադրբեջանի վրա»։ Ի՞նչ է նշանակում` «...եթե ռուսական զենքը, որը մատակարարվել է Ադրբեջանին, ուղիղ վնաս է հասցնում մեզ»: «Ուղիղ վնասի» մասին խոսել են, և ոչ մեկ անգամ ՀՀ իշխանությունները, որ ռուսական զենքից հայ զինվորներ ու խաղաղ բնակչություն է զոհվում: Ի՞նչ է դա, եթե ոչ «ուղիղ վնաս»: Բավական կոշտ հայտարարությամբ ռուս պատգամավորի հասցեին հանդես է եկել վերջերս ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, որը կոչ է արել ՌԴ Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սավելևին հեռու մնալ ԼՂ հակամարտության վերաբերյալ անհարկի մեկնաբանություններից: Նա նշել է, թե արցախա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած վերջին դեպքերից հետո, ուշադրությունիցս չվրիպեց մի «մանրուք»: «Այն, որ մարդկային դեմքը կորցրած Ալիևի վարչակարգը թնդանոթի միս է դիտարկում ոչ միայն իր զինվորին, այլև շփման գծի երկայնքով ապրող իր քաղաքացիական բնակչությանը, դա էլ նորություն չէր: Հակառակ պարագայում, իր կրակակետերը չէր տեղադրի քաղաքացիական բնակչության ու համայնքների թիկունքում՝ այն անբարոյականությամբ դարձնելով կենդանի վահան: Բայց այն, որ Ալիևին ձայնակցող խավիարասերների գնալով խայտառակվող, նոսրացող ու մարող միջազգային բանակում կարող է հայտնվել ոչ ավել ոչ պակաս ՌԴ Պետդումայի մի ինքնակոչ «մանրուք»՝ Դմիտրի Սավելև անուն ազգանունով, սա արդեն նորություն էր: Թվում է՝ ակնհայտորեն պարզ չէ, թե այդ ինչ տրամաբանությամբ է վերջինս խոսում «ղարաբաղյան սեպարատիզմի» և «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը շուտափույթ վերականգնելու» մասին, Հեյդար Ալիևին մեծարում որպես «ժողովրդի հայր» և այլ ոչ հոդաբաշխ մտքեր շաղ տալիս, լինելով ՌԴ-ում իշխող «Единая Россия» կուսակցության անդամ, այդպիսով, ինքն իրեն հակադրելով ոչ միայն այդ նույն կուսակցության ձևավորած կառավարության և արտգործնախարար Լավրովի հայտարարություններին, այլ ընդհանրապես, իր ներկայացրած պետության արտաքին քաղաքականությանը»: Դիտարկելով պաշտոնական Երևանի կողմից Ռուսաստանի ուղղությամբ որոշակի քննադատական դոզայով հայտարարությունների առատությունը, կարելի է ենթադրել, որ հայկական կողմը դժգոհ է ռուսական սպառազինությունների նոր խմբաքանակի մատակարարման հնարավոր նոր գործարքներից, իսկ նման միտումները չի կարելի բացառել ապագայում: Ըստ էության, պաշտոնական Երևանը գիտակցում է, որ բացառապես Մոսկվայի կողմից նման գործարքների արդյունքում է Ալիևն «երես առել» մինչև այժմ, ու այդպես էլ կշարունակի` դիմելով նոր սադրանքների ու սահմաններում լարվածության նոր ալիքների ստեղծմանը: Իրավիճակն այնպիսին է, որ անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն արդեն ստիպված եղան իրենց հայտարարություններում Բաքվին որպես լարվածություն ստեղծող կողմի մատնանշել, ու այս վիճակում Մոսկվայի կողմից զենքի նոր խմբաքանակի վաճառքների գործարքներն ուղիղ մեսիջ են Ալիևին` շարունակել ռազմատենչ քաղաքականությունը, ինչն արդեն ուղղակիորեն խփում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը, որոնք էլ, առանց այն էլ, բարդ իրավիճակում են հայտնվել, ամիսներ շարունակ չեն կարողանում անգամ Սարգսյան-Ալիև հանդիպում կազմակերպել: Թամար Բագրատունի

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Տրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ Սպերցյան Բոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համար Պայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ Զաքարյան Փաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը Երկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Կառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր Աթոռ «Ублюдок, вор и убийца еще и подает в суд»: посмотрите, что сделал Хикмет Гаджиев в Арцахе (video) «Փաշինյանն Ալիևին նշաններ է տալիս՝ հանգիստ կարաս հարձակվես մեր վրա»․ Արմենակ Դանիելյան (video) Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանն ահազանգում է Իրանական ավիաընկերությունների գործունեությունը կդադարեցվի ամբողջ աշխարհում «Սուրեն Պապիկյա՛ն, պատասխանը ո՞նց ես տալու, ողջ-ողջ թաղում եք էս մարդկանց». Դանիելյան (video) 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ. Սպիտակի համայնքի ղեկավարի ունեցվածքը. «Արմլուր» Գալուզինը Մոսկվայում ՀՀ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը Ջրանջատում՝ Մալաթիա-Սեբաստիայում ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին «Երկու տարի առաջ աշխարհում ճանաչված ահաբեկիչ էր, ասօր՝ Սիրիայի նախագահ»․ Հակոբ Բադալյան Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Ակամա դառնում եք հանցագործության մեղսակից. Հայաստանի և Արցախի ՀԿ-ների բողոքի ուղերձը դիվանագետներին Զելենսկին ներկայացրել է երեք կետ, որոնք ԱՄՆ-ը առաջ է տանում խաղաղ բանակցությունների ընթացքում Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am