Առաջնեկի սեռը, սկեսուրների համեմատությամբ, քիչ են կարևորում հարսների մայրերը

Առավոտը գրում է.«Գյուղական բնակավայրերում տղա երե­խային նախապատվություն տվող ըն­տանիքները եռապատիկ ավելի են աղջիկ երեխաներին նախապատվություն տվողներից, մինչդեռ քաղաքային բնակա­վայրերում այս հարաբերակցությունը կրկնա­պատիկ է: Այս մասին պարզել են «Մարդկա­յին զարգացման միջազգային կենտրոն»-ի մասնագետները, որոնք իրենց ուսումնասիրու­թյան արդյունքները զետեղել են «Սեռով պայ­մանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում» խորագրով զեկույցում: Ըստ նույն աղբյուրի՝ տղա երեխա­ներին ավելի շատ նախապատվություն են տալիս Արմավիրի, Արագածոտնի և Տավուշի մարզերում: Աղջիկ երեխայի նախապատ­վությունն ամենաբարձրն է Սյունիքում, Տա­վուշում և Արմավիրում: Երեխայի սեռի որևէ նախապատվություն չունեցողների առու­մով առաջատարը Լոռու մարզն է, որին հետևում են Երևանը և Գեղարքունիքի մարզը, մինչդեռ երեխայի այս կամ այն սեռին նա­խապատվություն տվողների կշիռն ավելի բարձր է Արմավիրի, Տավուշի և Սյունիքի մարզերում: Ըստ զեկույցի հեղինակների՝ ի վերջո, տղաներին և աղջիկներին նախապատվություն տվողների ամենամեծ խզումը Արագածոտնի, Վայոց ձորի և Լոռու մարզե­րում է: Հարցումը կատարվել է հանրապետության տնային տնտեսություններից պատահականության սկզբունքով ընտրված տնային տն­տեսություններում բնակվող 15-19 տարեկան երբևէ հղիացած կանանց շրջանում, որն իրականացվել է 2017 թվականի հունվարին: Հետազոտության նպատակն է պարզել Հա­յաստանում պտղի սեռով պայմանավորված հղիության ընդհատումների տարածվածու­թյունը, ինչպես նաև դրա հիմնական պատ­ճառները, այդ թվում՝ հիմնախնդրի հասա­րակական ընկալումները: Ուշագրավ է, որ առաջնեկի սեռը մյուսների համեմատությամբ, օրինակ՝ սկեսուրների, քիչ են կարևորում կանանց մայրերը, այսպես ասած՝ զոքանչները, հետազոտությունը պարզել է, որ հարցված զոքանչների 77,5 տոկոսի համար առաջին թոռան սեռն էա­կան չէ: Ի դեպ, կենտրոնի մասնագետները պարզել են, որ մոր տարիքը և կրթական մակարդա­կը գրեթե ազդեցություն չունեն սեռի նախապատվության հարցում»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 72 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am