Ամո՛թ է, ուղղակի պետք է գետինը մտնեք․ Աղվան Վարդանյանը՝ ոստիկանապետին (video)

Վերջին օրերի իրադարձությունները վկայում են, որ իշխանությունները արդեն այնքան են խորացել իրենց պետականակործան, ազգակործան գործողությունների մեջ, որ իշխանության որևէ ներկայացուցիչ չի համարձակվում հայտարարել, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում և հնարավոր չէ Ադրբեջանի նախագահի հոխորտանքների, ուժի սպառնալիքի ներքո սահմանազատում և սահմանագծում իրականացնել, իսկ Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորել Հայոց ցեղասպանությունն ուրանալու միջոցով, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

«Որևէ մեկը նրանցից չի համարձակվում դա արտաբերել, որովհետև ունեն մեկ բռնապետիկ, խղճուկ, ողորմելի, վախկոտ, սուտասան ղեկավար, որը փաստորեն այսօր դարձել է Հայաստանի չարիքը։ Նրանք չեն ասում, բայց մեր հասարակության գիտակից, մտածող, ազգային, պետական արժեքներով առաջնորդվող մասը արդեն մեկ ամիս հրապարակում ոչ է ասում նման գործելակերպին, մեր արժանապատվության, պետականության դեմ քաղաքականությանը»,– ասաց նա՝ հավելելով, որ հասարակության այս հատվածին միացել են երկու տասնյակ կուսակցություններ։

Պատգամավորը նշեց, որ իշխանությունում մոտ 20 մարդ կա, որոնք հետդարձի ճանապարհ չունեն, որոնց հետ որևէ հույս կապել չի կարելի, սակայն մնացած մասը մարդիկ են, որոնք գիտեն, որ իշխանության ձեռքին գերի են դարձել, սակայն չեն համարձակվում խոսել այդ մասին։ Աղվան Վարդանյանը նշեց, որ իրենք հասնելու են նրան որ այդ մարդկանցից շատերը «ուշքի են գալու»։

Աղվան Վարդանյանը նշեց, որ ընդդիմության պայքարի այս մեկ ամսվա ընթացքում «Դիմադրություն» շարժման 22 մասնակից կալանավորված է, նրանց մեղադրանք է առաջադրված։ «Եվ սա այս իշխանության դեմքն է, աթոռը պահելու, իշխանությունը պահելու, բռնապետություն ստեղծելու փորձ է առանց հասկանալու, որ եթե այդ մարդիկ դուրս են եկել ազգային արժանապատվությունը պաշտպանելու, ապա նրանք չեն ընկճվելու»,– ասաց նա։

Պատգամավորը նշեց, որ ոստիկանապետ Վահե Ղազարյանը, որը ընդդիմության հետ հանդիպմանը խոստացել էր, որ ոստիկանները բռնություն չեն կիրառի ցուցարարների նկատմամբ, դրժել է խոստումը, ինչը պատիվ չի բերում տղամարդուն։

«Ամոթ է, ուղղակի պիտի գետինը մտնեք, որ Ձեր խոսքը չեք կատարում։ Տպավորություն ունեմ, որ այդ մարդը չի տիրապետում ոստիկանության ամբողջ համակարգին, և իր փոխարեն որոշումներ են կայացնում ուրիշները։ Ինքը լավ կիմանա, թե ովքեր են դրանք։ Եվ եթե այդքանից հետո ինքը շարունակում է այդ պաշտոնին մնալ, ապա եռակի, քառակի խայտառակություն է տղամարդու համար»,– ասաց նա։

Աղվան Վարդանյանը նաև նշեց, որ պետականակործան այս գործընթացի համար անձնական պատասխանատվություն են կրում ուժային մյուս կառույցների ղեկավարները, մասնավորապես ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը։ «Այն ճանապարհը, ճանապարհ էլ չի սա, ուղղակի զառիթափ է, որ տանում է այս իշխանությունը, այս բռնապետիկը Հայաստանը, դրա համար, պարոն Աբազյան, Դուք ևս պատասխան եք տալու»,– ասաց նա՝ հավելելով պատասխան են տալու նաև Քննչական կոմիտեն, Բարձրագույն դատական խորհուրդը, Ոստիկանության Ներքին զորքերի ղեկավարը։

Պատգամավորը նշեց, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ևս անձնական պատասխանատվություն է կրում, որքան էլ փորձի տպավորություն ստեղծել, թե հիմա Արցախում հիմա դրական բաներ կան։ «Նա, ցավոք, Արցախի այն նախագահն է, որը կամակատարն է այս բռնապետիկի»,– ասաց նա։

դիտվել է 632 անգամ
Լրահոս
Ասեմ՝ ոնց է Եվրոպան Մակրոնի գլխավորությամբ գցելու Հայաստանին․ Հրանտ Մելիքյան (video) Ասեմ՝ ինչ է անելու Ադրբեջանը, եթե Նիկոլն ընտրվի հունիսի 7-ին․ Երվանդ Բոզոյան (video) ՀՐԱՏԱՊ․ «Նիկոլենք մասսայական փողեր են փոշիացնում» (video) Կառավարությունը ՀԷՑ-ի համար առաջարկում է 380,000 դոլար. «Ազատություն» Փաշինյան Նիկոլը «սատանայի փաստաբանի» դերի մեջ է մտել Ի՞նչ նպատակ էր հետապնդում Մուստաֆաևի այցը Հայաստան Փաշինանն էլ չի դիմանում․ ինքն իր թվերի մեջ խառնվել է․ Նարեկ Կարապետյան (video) Իրանն ԱՄՆ-ի հետ «մուկն ու կատվի» խաղն է խաղում, որից օգտվում է Ռուսաստանը․ Milliyet ԱՄՆ-ի ռազմական հարձակումն ագրեսիվ գործողություն է Իրանի ժողովրդի դեմ․ Իսմայիլ Բաղայի Չենք կարող օգնել․ անգամ իրենց հարցումներով՝հաջորդ իշխանությունը Փաշինյանի ՔՊ-ն չի լինելու.Կարապետյան (video) Բանկի կողոպուտի ժամանակ սպանել են երկու մարդու Իրանն ակտիվացրել է ստորգետնյա պահեստներից զինամթերք դուրս բերելու ջանքերը. NBC News «Բոտեքսի զոհ Անուշավանի մասին ինչ է մտածում Կաթողիկոսը» (video) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն #ՀԻՄԱ․ Նիկոլն ու Ալիևը հենց հիմա ունեն փակ կապ․ քաղաքական վերլուծաբան Հրանտ Միքայելյան (video) Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Կալլասի հետ Ադրբեջանական պատվիրակության այցը Հայաստան պատմական իրադարձություն էր․ Հաջիև 5 հոգանոց ծայրահեղ աղքատ ընտանիքը ամսական կստանա 150 000 դրամ. Նարեկ Կարապետյան (video) Մինչև վաղը ջուր չի լինի Երևանի Կենտրոնի դպրոցներում դասերը կանցկացվեն հեռավար Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ․ Հաջիև #ՈՒՂԻՂ․ Վե՛րջ ենք տալիս սրան․ Սամվել Կարապետյանի կարևոր առաջարկը (video) Մենք չգիտենք, օրինակ, Իոանիսյանը Նիկոլ-Աննա զույգի ռեալիթի շոուի մա՞ս է դարձել թե՞ դա իրական հայց է Իսրայելը «Հեզբոլլահ»-ի շուրջ 40 թիրախների է հարվածել Լիբանանի հարավում «Մակրոնը գալիս է․ գրպանում ունի Հայաստանը Թուրքիային հանձնելու թուղթը»․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am