Բացառել ենք մի քանի կուսակցություն, որոնք ՔՊ-ից ավելի ՔՊ են․ Իշխան Սաղաթելյանը՝ արտախորհրդարանական ուժերի ղեկավարների հետ հանդիպման մասին

«Իրավունք» թերթը գրում է․ «15 կուսակցություն զորակցություն են հայտնել խորհրդարանական ընդդիմության հրապարակած «Հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» հայտարարության նախագծում արտացոլված սկզբունքներին եւ դրանք գնահատում են կենսական` հայ ժողովրդի եւ Հայոց պետականության լինելիության հարցում։ Այս մասին տեղեկացրեց ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը եւ «Իրավունքի» հետ զրույցում փակագծեր բացեց արտախորհրդարանական ուժերի ղեկավարների հետ ունեցած փակ հանդիպումից:


– Կմանրամասնե՞ք, թե ՀՅԴ գրասենյակում կուսակցության ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ինչպիսի դիրքորոշումներ են հնչել, եւ ովքեր են իրենց զորակցությունը հայտնել հայտարարությանը:

– Այն հայտարարության նախագիծը, որը ներկայացվել է Ազգային ժողովին, դարձավ քննարկման առարկա: Ներկա քաղաքական ուժերն իրենց դիրքորոշումը հայտնեցին: Կային քաղաքական ուժեր, ովքեր տարբեր պատճառներով ներկա չէին հանդիպմանը, բայց իրենց եւս դիմել ենք եւ սպասում ենք դիրքորոշման արտահայտմանը: Չեմ ուզում անվանական թվարկել, որովհետեւ հետո էլ պետք է առանձին յուրաքանչյուրի պատճառաբանությունը կամ մեկնաբանությունը ներկայացնեմ: Վերջնական կամփոփենք, արդյունքները կտեսնեք: Ի դեպ, հայտարարությունը բաց է միանալու համար: Կային կուսակցությունների ղեկավարներ, ովքեր ծանոթանալով հայտարարությանը, ասացին, որ վարչության նիստ պետք է հրավիրեն եւ դիրքորոշում ճշտեն, չնայած որեւէ մեկը առնվազն ներկաներից դեմ չի արտահայտվել:


– Իսկ քննարկումների այս ձեւաչափը շարունակակա՞ն է լինելու: Օրինակ` հաջորդ փուլում հնարավո՞ր է, որ քաղաքական ուժերը վարչապետի միասնական թեկնածու ներկայացնեն հանրությանը:

– Հանդիպման օրակարգում ընդամենն Ազգային ժողովում ներկայացված հայտարարության տեքստի քննարկումն էր եւ դիրքորոշման արտահայտումը: Բայց արտախորհրդարանական ուժերի հետ լայն համագործակցության ու խորհրդակցությունների այս ձեւաչափը համարում ենք կարեւոր եւ անհրաժեշտ, հետեւապես պարբերաբար նման խորհրդակցություններ լինելու են: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ավելի մեծ քննարկում իրականացնենք ընդլայնված կազմով, որովհետեւ բավականին հետաքրքիր եւ լավ առաջարկներ կային մասնակցող ուժերի կողմից:

– Իսկ ի՞նչ չափորոշիչով եք ընտրել, թե որ արտախորհրդարանական ուժերին հրավիրեք հանդիպման:

– Բացառել ենք մի քանի կուսակցություններ, ովքեր ՔՊ-ից ավելի ՔՊ են, որովհետեւ իրենք այլեւս քաղաքական ուժ չեն, այլ ընդամենը ՔՊ-ին կամ Նիկոլին սպասարկողներն են: Այդ 3-4 ուժերից բացի, գրեթե մնացած բոլորին առնվազն հայտարարության տեքստն ուղարկվել է, եւ ասել ենք, որ դիրքորոշում հայտնեն: «Հատուկ հանձնարարությունների» կարգավիճակով ձեւակերպված եւ չձեւակերպված ուժեր կան, որոնց անիմաստ է դիմել: Ի դեպ, նրանք ավելի վտանգավոր են, քան Նիկոլը:

– Հայտարարության նախագծում ասվում է, որ «պետք է ապահովվի հուսալի ցամաքային կապ Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների միջեւ»: Ինչո՞վ է ոչ հուսալի այսօր առկա ցամաքային կապը, որի անվտանգությունը, ըստ էության, երաշխավորում են ռուս խաղաղապահները:

– Պետք չէ հայտարարության մի կետն առանձնացնել: Այն յոթկետանոց հայտարարություն է, եւ մենք գտնում ենք, որ Հայաստանն Արցախի հետ պետք է ունենա լիարժեք, հուսալի, անվտանգ ցամաքային կապ` բացառելով անկլավային իրավիճակը: Խոսքն այս մասին է: Ընդհանուր առմամբ` հայտարարության մեխն այն է, որ նախ Հայաստանի որեւէ իշխանություն չի կարող գնալ որեւէ լուծման, որի պարագայում Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում: Եվ երկրորդ` սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքները չեն կարող տեղի ունենալ ուժի սպառնալիքի ներքո, քանի դեռ թշնամու զորքերը գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում:

– ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն արդեն իսկ հայտարարել է, որ իրենք չեն մասնակցելու վերոնշյալ հայտարարության ընդունման համար հրավիրված ԱԺ արտահերթ նիստին: Այսինքն` քվորում էլ հնարավոր չի լինելու ապահովել: Ի՞նչ եք պատրաստվում անել:

– Ամեն դեպքում, մենք գնալու ենք խորհրդարան եւ սպասելու ենք իրենց, մինչեւ հունիսի 3-ը, ժամը` 16:00-ն իրենք դեռ կողմնորոշվելու ժամանակ ունեն: Երբ վերջնական կարձանագրենք, որ չեն գալիս նիստի, ըստ դրա, մեր քայլերը կորոշենք:

– Ֆրանսիայի հրապարակից հայտարարվեց, որ այս շաբաթ «տուն առ տուն գնալու եք», որպեսզի յուրաքանչյուրն իր հստակ դիրքորոշումը հայտնի: Ի՞նչ արդյունք տվեց:

– Պրոցեսը դեռ շարունակվում է: Մեր պատգամավորներն ու քաղաքացիներն այցելել են տարբեր հաստատություններ, եղել են մարզպետարաններում ու քաղաքապետարաններում: Նպատակը շարունակում է մնալ այն, ինչ հայտարարել ենք, որ բոլորը պետք է կողմնորոշվեն եւ դիրքորոշում հայտնեն` կա՛մ ժողովրդի օրակարգի հետ են, կա՛մ դեմ են: Մանեւրելու, խաղեր տալու կամ ինչ-որ տարբեր պատճառաբանությամբ դիրքորոշում չհայտնելու ընթացքին վերջ պետք է տրվի: Մենք պետք է վերջապես հասկանանք, թե ով ով է: Եվ խոսքը միայն պետական պաշտոնյաների մասին չէ: Մեր երկրի մշակութային էլիտան, կրթական հաստատությունները, արհմիությունները, տարբեր արհեստակցական եւ հայրենակցական միությունները, հասարակական կազմակերպությունները եւս պետք է կարծիք հայտնեն: Ընդ որում` որեւէ մեկից ավել բան չենք պահանջում, որեւէ մեկին չենք ասում, թե միացեք շարժմանը, եկեք հանրահավաքի, ցույցերի, անհնազանդության երթերի, այլ ասում ենք` դիրքորոշում հայտնեք մեր երկրի ճակատագրի հետ անմիջական առնչություն ունեցող այս փաստաթղթում տեղ գտած սկզբունքների վերաբերյալ: Սա է մեր պահանջը:

– Հրապարակում բոլորն ասում են` պայքարենք Արցախի եւ Հայաստանի փրկության համար, բայց նաեւ պնդում են, թե այս պայքարն իշխանության համար չէ: Չե՞ք կարծում, որ ժողովուրդը պետք է իմանա, թե ումո՞վ եք պատրաստվում փոխարինել Նիկոլ Փաշինյանին: Վերջիվերջո, ովքե՞ր են այն 250 կադրերը, որոնց տեսնում եք ապագա իշխանությունում:

– Ինչ վերաբերում է միասնական թեկնածուին, այս մասին շատ ենք խոսել: Նպատակը հրապարակում ինչ-որ մեկին վարչապետ դարձնելը չէ, ընդհակառակը` ամեն ինչ անել, որ առհասարակ Հայաստանը վարչապետ ունենա: Մենք հնչեցրել ենք այն բոլոր սկզբունքները, թե ինչպես պետք է ձեւավորվի ժամանակավոր կառավարությունը, ինչ խնդիրներ պետք է լուծի, որից հետո տեղի են ունենալու ընտրություններ` ազատ, արդար մրցակցային պայմաններում, որտեղ ՀՀ քաղաքացին անմիջական քվեարկութամբ կձեւավորի իշխանություն: Վարչապետի միասնական թեկնածուի վերաբերյալ նույնիսկ խորհրդակցությունների շարք չենք ունեցել: Ասել ենք, որ մեր գլխավոր խնդիրն իրենց հեռացնելն է, իսկ հեռացնելուց հետո` արդեն իսկ հրապարակված չափանիշներով կունենանք ժամանակավոր կառավարություն եւ վարչապետ, ով պետք է լինի հանրության կողմից ընդունելի: Մենք շեշտը դնում ենք ոչ թե վարչապետի անձի վրա ու շարունակում ենք փնտրել «փրկիչներ», ինչպես նախկինում, որ կգան մեզ կփրկեն, այլ ասում ենք, որ առաջնորդվելու ենք լավագույն ազգային հավաքական ստեղծելու սկզբունքով, որոնք իրենց մասնակցությունը կունենան երկրի կառավարման գործում: Ասել ենք, որ առնվազն 250 հոգի կադրային լավագույն բանկ կա, որից կարելի է օգտվել: Այսինքն` մենք պետք է ստեղծենք արժանիների կառավարություն, ով կկարողանա երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերել:

– Կոնկրետ մի քանի անուններ կասե՞ք:

– Կարող եմ բազմաթիվ անուններ տալ, բայց, սովորաբար, երբ սկսում ես հնչեցնել անուններ, հարցն անձնավորվում է, սկսում են կենտրոնանալ անձերի, այլ ոչ թե խնդիրների ու օրակարգի շուրջ: Սա է պատճառը, որ մենք ամեն օր ինչ-որ անուններ չենք հրապարակում: Ի վերջո, սա նախընտրական պայքար չէ, մենք սկզբունքը տվել ենք, որ կառավարությունը ձեւավորվելու է այն մարդկանցից եւ ուժերից, ովքեր այսօր տարբեր կերպ պայքարում են ստեղծված իրավիճակից դուրս գալու, սրանց հեռացնելու համար, եւ ովքեր ունեն կարողություն, գիտելիք, փորձառություն, իրենց նախորդ գործունեության մեջ որեւէ անգամ, որեւէ կերպ չեն ասոցացվել կամ մասնակից չեն դարձել որեւէ կոռուպցիոն սկանդալի հետ կամ իրենց պաշտոնավարման ընթացքում աչքի չեն ընկել իրենց վատ վարքագծով կամ այն բոլոր արատավոր երեւույթներով, որի մասին բազմիցս խոսվել է: Սկզբունքը հետեւյալն է` լինելու է արժանիների կառավարություն, լավագույն ազգային հավաքական` մի կողմ դնելով կուսակցական խնդիրները:

– Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարում էր, թե առանձնապես չեն խանգարելու այս պայքարին, որ մինչեւ «քոքը մաշվի»: Իսկ ոմանք արդեն գուժում են, որ գլուխներդ կախ վերադառնալու եք խորհրդարան...

– Մեր երկրում գլուխները կախողներ շատ են լինելու, բայց դրանց մեջ հաստատ մենք չկանք: Ինչ վերաբերում է «քոքը մաշելուն», սովորաբար ժողովուրդը չի մաշվում, մաշվում են դավաճանները, հակապետական եւ հակահայկական տարրերը: Այնպես որ, կտեսնենք, թե արդյունքում ով է մաշվելու, անձամբ ես իրեն խոստանում եմ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 1257 անգամ
Լրահոս
Փաշինյանենք միլիարդներ են ծախսել մի խայտառակ ծրագրի համար․․․ Արմենուհի Կյուրեղյան (video) Մարդիկ պետք է հասկանան, որ վտանգի տակ ենք․ Փաշինյանը մնաց՝ երկիր չենք ունենա․ հարցում (video) «Ձեզնից խոսե՛ք․․ թուրք եք տեսնում, կուրծք եք բացում»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) «Թույն ու թարախով ապրած շորթո՛ղ, բոմժությունից խոսելուց առաջ քո շանգյալներին տեր կանգնի»․ Շահինյան (video) Ղեկավար դառնալուց առաջ բժշկական ստուգում պետք չէ՞, կիսահիվանդն է կառավարում. քաղաքացին` Քոչարյանին (video) «Ես շուն պահող եմ,բայց դրան շան տեղ մի դրեք»․Ռոբերտ Քոչարյանի կոշտ պատասխանը՝ Փաշինյանի վիրավորանքին (video) «Էս խուլիգան խունտան քրեորեն պատժվելու՞ է»․ քաղաքացին՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Ռոբերտ Քոչարյանի դիպուկ պատասխանը քաղաքացու պահանջին (video) Ռոբերտ Քոչարյանը բացահայտեց՝ ինչու էր Փաշինյանը երեկ իրեն կորցրել․․․․ (video) Շատ ժամանակ չունենք․ Քոչարյանը շատ կարճ ժամանակում այդ հարցը լուծելու է․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Ժողովու՛րդ, 3 քայլ ենք անում ու սրանց հարցը լուծում․ Իշխան Սաղաթելյան (video) Ես ձեզ ասում եմ՝ թմրամոլությունը հիմնահատակ վերացնելու ենք․ Աննա Գրիգորյան (video) «Պատերազմի եռագլուխ դև դու՛ ես ու քո․․․»․ Քրիստինե Վարդանյանը՝ Փաշինյանին (video) Շանտաժ է անում, լավա օրն էլ չի ասում պատերազմի, հիմա էլ ռայոններն ընկած քարտեզ ա բաժանում․ հարցում (video) «Հա, ես իրոք բուժման կարիք ունեմ»․ Փաշինյանի արձագանքը՝ Սամվել Կարապետյանի հայտարարությանը (video) «Նիկո՛լ, բոմժ ես ման գալիս, տղուցդ հարցրա՝ ինչ էր անում Արարատում»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Սեյրան Օհանյանի պատասխանը չուշացավ Փաշինյանի երեկվա գոռգոռոցներին (video) Փաշինյանին բոմժությունը հանգիստ չի տալիս (video) Աղ ու հացով Ռոբերտ Քոչարյանին դիմավորեցին Դիլիջանում (video) Կառավարությունը անժամկետ դարձրեց օրինապահ հարկ վճարողների համար հավաստագիրը Սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է Բարոյական մահին հաջորդում է պարզ կազմաքանդումը Ի՞նչ նպատակով են Երևանում մի շարք տարածքներ ճանաչվելու հանրության գերակա շահ. նախագիծ Ով է Աժ պատգամավորի թեկնածու, ՔՊ-ական Արաքսյա Վարդանյանը. ինչ ունեցված ունի նա. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am