ՔՊ-ի թեթև ձեռքով Պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր դարձած Ղազեյանը սկսել է վրեժխնդիր լինել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Պետական կառավարման ակադեմիայում քաղաքական վերադասավորումներից հետո եւս քաղաքական իրավիճակ է փոխվել: 2021-ից սկսած, երբ Խաչատուր Ղազեյանը սկզբից որպես ռեկտորի պաշտոնակատար նշանակվեց, ապա ռեկտոր ընտրվեց, ակադեմիայում իրավիճակ է փոխվել:

Նախորդ տարի՝ 2021-ին, մի շարք դասախոսների հետ աշխատանքային պայմանագիրը խզվել է: Նրանք հիմնականում քաղաքական դեմքեր են՝ դաշնակցական, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, ՀՀԿ-ական, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի մայրը՝ Մարգարիտա Ազարյանը եւ այլք: Պատգամավոր Արթուր Խաչատրյանին առանց որեւէ հիմնավորում ներկայացնելու են տեղեկացրել, որ ակադեմիայում այլևս չի դասավանդում: «Կողքից լսած լուրերով՝ իբրև թե, պատգամավոր լինելու հանգամանքն էր խանգարելու (զբաղվածության պատճառով), որ դասավանդեմ»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասում է պատգամավորն ու շեշտում՝ ՊԿԱ-ի որոշումը, անկասկած, քաղաքական ենթատեքստ է ունեցել:


Հանրապետական Արտակ Զաքարյանին ոչ թե ակադեմիայի ռեկտորը (այն ժամանակ ռեկտորի պաշտոնակատարը), այլ ամբիոնից են հայտնել՝ այլևս չի դասավանդելու: «Նա ընդհանրապես ռեկտորացու էլ չի, ամբիոնի վարիչին է խնդրել փոխանցել, որ ակադեմիան չի կարողանալու ինձ հետ պայմանագիրը երկարացնել: Քանի որ դրանք վարչապետի աշխատակազմի շնիկներն են, պարզ է՝ քաղաքական պատճառներով ու առանց հիմնավորման են դադարեցրել պայմանագիրը»,- ասում է պաշտպանության նախկին փոխնախարար Զաքարյանը: ՊԿԱ ռեկտոր Ղազեյանը վերոնշյալ անձանց դասախոսական աշխատանքից ազատելը «ծառայությունների մատուցման» պայմանագրի ժամկետը լրանալով է բացատրում: «Ամեն տարի նոր՝ տարեկան հիմքով պայմանագիր է կնքվում: Տարին լրացրել է, ու նոր դասախոսի հետ ենք պայմանագիր կնքել»,- ասում է նա: «Վա՞տ են աշխատել, թե՞ նրանց քաղաքական դեմք լինելն է պատճառը, որ հրաժարվել եք համագործակցել»,- հետաքրքրվեցինք: Ի պատասխան՝ Ղազեյանը շեշտեց, որ նման հարցերին ռեկտորը չի խառնվում: «Դա ամբիոնի գործն է, ամբիոնն է որոշում, «կուրացիա» անում:

Ինչ վերաբերում է հարցի քաղաքական մասին, ապա եթե նման բան լիներ, մեզ մոտ չէին շարունակի դասավանդել Խոսրով Հարությունյանը, Հրանուշ Հակոբյանը, Գևորգ Դանիելյանը եւ այլք»,- հավաստիացնում է ՊԿԱ ռեկտորը: Ինչ վերաբերում է ակադեմիայում տիրող մթնոլորտին, ապա այստեղի հնաբնակները զարմացած են, թե ինչպես կարող էր Խաչատուր Ղազեյանը, որ ուսման վարձերի ստացականներն էր հավաքում ու լսարանային հարցերը կարգավորում, միանգամից ռեկտորի պաշտոնը զբաղեցնել, կամ ինչպես ստացվեց, որ ուսումնական գծով պրոռեկտոր նշանակվեց թեկնածուական չպաշտպանած Էդգար Առաքելյանը: Հայաստանում, ի դեպ, պետական երկրորդ բուհը դժվար թե գտնվի, որտեղ պրոռեկտորը կարող է չպաշտպանած լինել:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Ղազեյանը ռեկտորի պաշտոնին է անցել իշխող «Քաղաքացիական պայմանագրի» որոշ ներկայացուցիչների թեթև ձեռքով ու օժանդակությամբ: Ակադեմիայից մեզ փոխանցեցին, որ նա վրեժխնդիր է լինում, գրավոր նկատողություններ անում բոլոր այն մարդկանց, որոնք մինչև ռեկտոր դառնալն իրեն փոքր-ինչ թարս են նայել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 518 անգամ
Լրահոս
American Airlines-ը հայտարարություն է տարածել Արման Ծառուկյանին ինքնաթիռից հեռացնելու վերաբերյալ Դատախազությունը պահանջում է Վրթանես Հակոբյանից հօգուտ պետության բռնագանձել 1 անշարժ,4 շարժական գույք Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը Փաշինյանենք միլիարդներ են ծախսել մի խայտառակ ծրագրի համար․․․ Արմենուհի Կյուրեղյան (video) Մարդիկ պետք է հասկանան, որ վտանգի տակ ենք․ Փաշինյանը մնաց՝ երկիր չենք ունենա․ հարցում (video) «Ձեզնից խոսե՛ք․․ թուրք եք տեսնում, կուրծք եք բացում»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) «Թույն ու թարախով ապրած շորթո՛ղ, բոմժությունից խոսելուց առաջ քո շանգյալներին տեր կանգնի»․ Շահինյան (video) Ղեկավար դառնալուց առաջ բժշկական ստուգում պետք չէ՞, կիսահիվանդն է կառավարում. քաղաքացին` Քոչարյանին (video) «Ես շուն պահող եմ,բայց դրան շան տեղ մի դրեք»․Ռոբերտ Քոչարյանի կոշտ պատասխանը՝ Փաշինյանի վիրավորանքին (video) «Էս խուլիգան խունտան քրեորեն պատժվելու՞ է»․ քաղաքացին՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Ռոբերտ Քոչարյանի դիպուկ պատասխանը քաղաքացու պահանջին (video) Ռոբերտ Քոչարյանը բացահայտեց՝ ինչու էր Փաշինյանը երեկ իրեն կորցրել․․․․ (video) Շատ ժամանակ չունենք․ Քոչարյանը շատ կարճ ժամանակում այդ հարցը լուծելու է․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Ժողովու՛րդ, 3 քայլ ենք անում ու սրանց հարցը լուծում․ Իշխան Սաղաթելյան (video) Ես ձեզ ասում եմ՝ թմրամոլությունը հիմնահատակ վերացնելու ենք․ Աննա Գրիգորյան (video) «Պատերազմի եռագլուխ դև դու՛ ես ու քո․․․»․ Քրիստինե Վարդանյանը՝ Փաշինյանին (video) Շանտաժ է անում, լավա օրն էլ չի ասում պատերազմի, հիմա էլ ռայոններն ընկած քարտեզ ա բաժանում․ հարցում (video) «Հա, ես իրոք բուժման կարիք ունեմ»․ Փաշինյանի արձագանքը՝ Սամվել Կարապետյանի հայտարարությանը (video) «Նիկո՛լ, բոմժ ես ման գալիս, տղուցդ հարցրա՝ ինչ էր անում Արարատում»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Սեյրան Օհանյանի պատասխանը չուշացավ Փաշինյանի երեկվա գոռգոռոցներին (video) Փաշինյանին բոմժությունը հանգիստ չի տալիս (video) Աղ ու հացով Ռոբերտ Քոչարյանին դիմավորեցին Դիլիջանում (video) Կառավարությունը անժամկետ դարձրեց օրինապահ հարկ վճարողների համար հավաստագիրը Սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am