Կինն ասում էր՝ մեր զինվորները հանուն ոչնչի են զոհվել։ Խոսքը վերաբերվում էր արցախյան առաջին պատերազմում զոհվածներին։ Մարդն էլ 44- օրյա պատերազմից հետո հայտարարեց, որ կարող էր կանգնեցնել պատերազմը՝ նույն արդյունքով, բայց չկանգնեցրեց։ Մարդու ասածը համարյա նույն իմաստն ունի։ Չեմ կանգնեցրել պատերազմը, որ համոզվեք՝ կնգաս ասածը ճիշտ էր։ Որ մեր զինվորները հանուն ոչնչի են զոհվել։ Այս անգամ խոսքը արցախյան առաջին պատերազմի և 44-օրյա պատերազմի զոհերին էր վերաբերվում, որովհետև վերջնարդյունքում կորցրինք առաջին պատերազմից հետո մեր ազատագրած տարածքները։
Կորցրինք մեր հաղթանակները, մեր հազարավոր կոկոն գարունները, տունուտեղը՝ հայրենիքը։ Այդքանից հետո իրեն գերագույն հրամանատար հռչակածը, որը մատը թափ էր տալիս՝ թե չշշկռվեք, ես գերագույն հրամանատարն եմ, իրենց թողած՝ ուրիշ մեղավորներ է փնտրում։ Այսօր դատարանի առաջ զոհվածի մի մայր ասում էր՝ մեր զինվորները զոհվեցին ոչ թե հանուն ոչնչի, այլ հանուն ոչնչությունների։ Ոչ մի զոհվածի մոր ուղեղում չի տեղավորվի, որ իրենց տղաները հանուն ոչնչի են զոհվել ու կարող էին չզոհվել, եթե նորին մեծությունը այդպես կամենար:
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը