Մարդու իրավունքների պաշտպանը՝ Սևանի 4–րդ դպրոցում տեղի ունեցած աղմկահարույց դասի մասին (video)

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր՝ հունիսի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Սևանի N4 հիմնական դպրոցում բաց դասին, որտեղ ներկայացվել էր Ադրբեջանի և հարևան մյուս երկրների աշխարհագրական առանձնահատկությունները, մշակույթը, պատմությունը և ավանդույթները։

«Սևանի 4-րդ հիմնական դպրոցում տեղի ունեցած դեպքը մենք ուսումնասիրել ենք, նշված դպրոցում անցկացվել է բաց դաս, դասի թեման եղել է հարևան պետությունները։ Ես որևէ վատ բան չեմ տեսնում, որ հարևան պետությունների վերաբերյալ մեր գիտելիքները, կրթական բովանդակությունը ներառի նրանց դրոշի մասին տեղեկություն, նրանց ազգային առանձնահատկությունների վերաբերյալ պատմությունը, նաև խոհանոցը, ես դրանում որևէ վատ բան չեմ տեսնում, հակառակը՝ պատկերացնում եմ, որ երեխայի կրթության, զարգացման, իրազեկման տեսանկյունից շատ կարևոր է պատկերացնել այն միջավայրը, որում երեխան ապրում է»,- ասաց նա։

Հարցին՝ դպրոցի աշխարհագրության ուսուցչուհին իր ազգակա՞նն է, թե՞ ոչ, Գրիգորյանը ասաց․ «Այո, իմ ազգականն է, ինձ հետ իմ որևէ ազգական իր մասնագիտական գործունեությունը իրականացնելիս չի խորհրդակցում և դա կարծում եմ լավ է։ Ինչ վերաբերում է նրան՝ արդյո՞ք խոհանոցը պետք է ներգրավված լինի ուսումնական պրոցեսի ընթացքում, հարցի հասցեատերը կրթության նախարարությունն է։ Որպես ՄԻՊ ինձ համար լրիվ տրամաբանական է իմանալ հարևանների դրոշները, նրանց հետ մեր պատմությունը և այնպիսի օգտակար տեղեկություններ, որոնք կօգնեն մեզ որպես քաղաքացի դրսևորվել և կայանալ։

Համաձայն չեմ այն մտքի հետո, որ աշխարհագրության դասի ընթացքում պետք է ներկայացնել հարևան բոլոր պետությունների դրոշները բացառությամբ մեկ պետության։ Չափազանց ամոթալի եմ համարում նման տեսակի թիրախավորումը, նման նյութի մանիպուլյացիան՝ երեխաների ու դրոշների նկարներով, դա էժան մանիպուլյացիա է»,-ընդգծեց Քրիստինե Գրիգորյանը։

Վերջինս կոչ արեց որևէ կերպ քաղաքական խոսակցություններում չօգտագորել որևէ երեխայի պատկեր, որովհետև դա երեխայի շահից չի բխում:

Նշենք, որ Սևանի N4 հիմնական դպրոցն այս թեմայի վերաբերյալ պարզաբանում էր տարածել ու շեշտել. «Ի վերջո, մեր սերունդը հնարավորինս պետք է ճանաչի իր թշնամուն․․․»:

դիտվել է 856 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am