Բողոքի ակցիա Կառավարության շենքի դիմաց․ ի՞նչ են պահանջում «Հաղթանակ» թաղամասի բնակիչները (video)

Նախկինում հողերի այգեգործական կարգավիճակը փոխելու համար 1 քառակուսի մետրը արժեր 2500 դրամ, հիմա պետք է վճարենք 10 500։ Այս մասին այսօր՝ հունիսի 2–ին, Կառավարության շենքի դիմաց անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ ասաց հողային իրավաբան Սամվել Գաբրիելյանը։

«Մենք երկար ժամանակ Կառավարությունում հանդիպումներ ենք ունեցել, սակայն հարցին լուծում չի տրվել։ Մեր վրդովմունքը հայտնելու համար այսօր այստեղ ենք եկել։ Ինչի՞ հիման վրա են կատարվել այդ թանկացումները՝ առանց հանրությանը տեղյակ պահելու։ Նախկինում հողերի այգեգործական կարգավիճակը փոխելու համար 1 քառակուսի մետրը արժեր 2500 դրամ, հիմա պետք է վճարենք 10 500։ Նախկինում քաղաքի մեջ եղել են ադմինիստրատիվ տարածքներ, որոնք ունեցել են այգեգործական նպատակով հողեր։ 2010 թվականին վարչապետի հրամանագրով այդ կարգավիճակը փոխվել ու դարձել է բնակելի կառուցապատման։ Մեր բողոքն այն է, որ առանց հանրությանը տեղյակ պահելու, իրենք փոփոխություններ են կատարել»,– ասաց Սամվել Գաբրիելյանը եւ հավելեց, որ տեղի ունեցած փոփոխությունները ներքին կարգով տրված հրահանգի արդյունք են։

Բողոքի ակցիայի մասնակիցը մտավ Կառավարության ընդունարան, որպեսզի հանդիպում պահանջի Կառավարության ներկայացուցիչների հետ։

Մեկ այլ բնակիչն էլ պատմեց, որ հորից ժառանգած տունը 1990–ականների սկզբին սեփականաշնորհվել է, սակայն որեւէ կերպ նա չի կարողանում տնօրինել այդ տունը։

«Իրենք նշում են, որ գյուղնշանակության հող է, բայց մենք չենք օգտվում գյուղվարկերից, սուբսիդավորումից։ Մենք չենք հասկանում էդ սեփականության ակտը վավե՞ր է, թե՝ ոչ։ Ոչ մի գործարք անել չենք կարողանում, նույնիսկ վերջին երկու տարիների ընթացքում մեզնից հարկ չէին վերցնում»,– ասաց «Հաղթանակ» թաղամասի բնակիչը։

դիտվել է 226 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am