ՈՒՂԻՂ․ Նիկոլ չկա՛, Նիկոլի իշխանություն էլ չկա՛․ Էդուարդ Շարմազանով (video)

Տասնյակ հազարավոր քաղաքացիների միասնական, ազգային պետականություն ունենալու, հայկական Արցախ ունենալու պայքարն ընդդեմ նիկոլիզմի, այո, արդյունավետ է, արդյունքները տեսանելի են: Այս մասին, այսօր՝ հունիսի 1-ին, Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Նիկոլ Փաշինյանի իշխանությունը եւ Նիկոլ Փաշինյանը դարձել են զրո, 10 կոպեկի արժեք չունի, 10 ոկոպեկանոց իշխանություն է: Դրա վառ ապացույցն է այն, որ նա թաքնվում է ոստիկանական շարասյան թիկունքում, երբեմնի հեծանվով շրջող ժողվարչապետը վախենում է ժողովրդի մեջ մտնել, իրեն շրջապատում է պոլիցայների կորդոնով:

Հայաստանում երկիշխանություն չէ, Նիկոլը իշխանություն չունի: Նրան պաշտպանում է Չավուշօղլուն, Էրդողանը, Ալիեւը, Բայրամովը եւ ՔՊ-ի որոշակի սաստավ եւ ուժային կռույցների մի մասը»,-ասաց նա:

Շարմզանովը անհեթեթ եւ սուտ անվանեց լուրը, թե իբր ՀՀԿ-ն առաջարկել է թայմաութ վերցնել, դադարեցնել բողոքի գործողությունները. «Հավն իր երազում կորեկ է տեսնում: ՀՀԿ-ն առաջին իսկ օրից պայքարել ու անդադար պայքարելու է այս հակազգային ռեժիմի դեմ: Մենք ասել ենք, կամ Հայաստանը կլինի, կամ նիկոլիզմը: Նիկոլիզմը գնալու է, Հայաստանն ու Արցախը մնալու են»:

Ինչվերաբերում է տեսակետին, որ հունիսի 3-ին ընդդիմադիր պատգամավորները կգնան խորհրդարան եւ դրանով պայքարը կավարտվի, Շարմազանովն ասաց. «Դա ասում են լատենտ նիկոլականները: Ով այս պայքարին չի միանում, ինքը կամա, թե ակամա, նիկոլական է դառնում: Երորրդ ուղի չկա: Բոլոր նրանք, որոնք լռում են, որոնք տարբեր նամանատիպ անհեթեթ լուրեր են տարածում, նրանք Ալիեւ-Էրդողան-Փաշինյան հակահայկական դրիմ-թիմի անդամներ են: Նման լուրեր, որ տարածում են, իրենք սարսափած են: Դրանց դեմքերը տեսե՞լ եք»:

Շարմազանովը վստահություն հայտնեց, որ շարժումը հունիսի 3-ից հետո չի մարելու:

դիտվել է 409 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am