Էս գործը ծամոն չի, ամոթ ունեցեք․ զոհվածի մայրը՝ ՔԿ ներկայացուցչին (video)
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մայրերը Քննչական կոմիտեի դիմաց սպասում են ՔԿ պետ Արգիշտի Քյարամյանին:
Օրեր առաջ ինքնաբացարկի միջնորդություն ենք ներկայացրել Վերաքննիչ դատարանի դատավոր Կարեն Բիշարյանին, որ նա հրաժարվի գործի դատաքննությունն իրականացնելուց։ Սակայն դատավորը մերժել է այդ միջնորդությունը,ասաց ծնողներից մեկը
«Այսօր լրանում է ժամկետը: Այսօր եկել ենք մամաներով, որ պարոն Քյարամյանը իջնի եւ բավարարի մեր միջնորդությունը: Մենք պայքարելու ենք մինչեւ հասնենք դրական պատասխանի»,-ասաց նա:
Մեկ այլ ծնող էլ նշեց, որ ակնհայտ է, որ բոլոր ատյաններ էլ ծառայում են օրվա իշխանություններին:
