Քյարամյանին ո՞նց կարելի ա պաշտոն վստահել․ զոհվածների մայրերը պահանջում են ՔԿ նախագահին (video)

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մայրերը Քննչական կոմիտեի դիմաց սպասում են ՔԿ պետ Արգիշտի Քյարամյանին:

Ծնողներից մեկը հիշեցրեց, որ օրար առաջ ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել Վերաքննիչ դատարանի դատավոր Կարեն Բիշարյանին, որ նա հրաժարվի գործի դատաքննությունն իրականացնելուց։ Սակայն դատավորը մերժել է այդ միջնորդությունը։

«Այսօր լրանում է ժամկետը: Այսօր եկել ենք մամաներով, որ պարոն Քյարամյանը իջնի եւ բավարարի մեր միջնորդությունը: Մենք պայքարելու ենք մինչեւ հասնենք դրական պատասխանի»,-ասաց նա:

Մեկ այլ ծնող էլ նշեց, որ ակնհայտ է, որ բոլոր ատյաններ էլ ծառայում են օրվա իշխանություններին. «Զարմանալի չէ, որ տեւական ժամանակ է, որ ծնողներին, այրիներին տանում են էս ատյանից էն ատյան, ու իրենց գործով զբաղվելու փոխարեն փորփրում են ծնողների անցյալը, իրենց կեղտոտ լրատվականներով փորձում են մրոտել: Մեզ չեն կարող լռեցնել»:

Ծնողները պատմեցին, որ ՔԿ պետ Արգիշտի Քյարամյանի հետ օրեր առաջ տեղի ունեցած նհանդիպմանը մի փոքր լարվածություն է եղել. «Ծնողն այն իրավիճակում է, որ նորմալ է, որ ինքը բորբոքվի, բայց նորմալ չի, որ իր կարգավիճակի պաշտոնյա մարդը իրեն դրսեւորի ավելի վատ ձեւով, այսինքն հենց դրանից մեզ մոտ անվստահություն է առաջացել: Այսօրվա մեր այստեղ հավաքվելու նպատակը հենց դա է, որ չենք վստահում: Մենք 8-10 օր առաջ իր հետ հանդիպել ենք, դեռ ոչ մի նորություն չկա, արձագանք չկա: Թողի իջնի մեր հարցերին, մեր միջնորդությանը պատասխանի: Հակառակ դեպքում մենք այս կառույցից հանելու ենք մեր դիմումը»,-ասաց մայրերից մեկը:

դիտվել է 586 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am