Դուտերտեն դեմ է դուրս եկել միջազգային կազմակերպություններին
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն իր ամենամյա ուղերձում հայտարարել է, որ մտադիր չէ հետ կանգնել երկրում թմրամոլության դեմ պայքարից՝ չնայած միջազգային կազմակերպությունների կողմից քննադատությանը, հաղորդել է France-Presse գործակալությունը։ Նրա խոսքով՝ երկրի ներսում եւ արտասահմանում մարդիկ, իրեն քննադատելով թմրանյութերի դեմ պայքարի ջանքերի համար, պետք է կենտրոնանան այն բանի վրա, որպեսզի օգտագործեն իրենց ազդեցությունն ու ֆիլիպինցիներին տեղեկացնեն այն հիվանդությունների մասին, որոնք առաջացնում են արգելված պատրաստուկները: 2016 թվականի մայիսին Ֆիլիպինների նախագահ ընտրված Ռոդրիգո Դուտերտեն հանդես է գալիս թմրակախյալ մարդկանց, ինչպես նաեւ նրանց դեմ լիամասշտաբ պայքարի օգտին, ովքեր թմրանյութեր են տարածում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
