Նիկոլը կես տարի տակն էր դրել ականապատ դաշտերի քարտեզները․ Հայկ Մամիջանյան (video)

Արցախի համար պայքարելու ամենաճիշտ տեղը Ֆրանսիայի հրապարակն է, որովհետեւ եթե մենք չանենք այն, ինչ հիմա ենք անում, աշխարհը կասեր՝ հայերը համակերպվել են, իսկ հայերն այս արդյունքի հետ երբեք չեն համակերպվելու։ Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։

«Անցնող օրերի ընթացքում մեր ամբողջ ներքաղաքական կյանքը պտտվում է երկու ընդդիմադիր խմբակցությունների հայտարարությունների շուրջ, որովհետեւ Հայաստանի ներքաղաքական օրակարգը պետք է պտտվի հայկական օրակարգի շուրջ։ Անցնող օրերին շարժման անդամները տարբեր կոլիբրի ՔՊ-ականներից փորձում էին ստանալ պատասխան՝ կանգնած են հայտարարության կողքին, թե՝ ոչ։ Ես չեմ պատկերացնում աշխարհում մեկ հայ, որն այդ հայտարարությունը չկիսի»,- ասաց Մամիջանյանը։

Մամիջանյանն անդրադարձավ ներկայացված փաստաթղթի մի քանի կետերի՝ հիմնավորելով դրանք։

«Դուք հասցրել եք այն բանին, որ խոսում են Ղարաբաղում էթնիկ հայ բնակչության մասին, որ մեր Արցախը համարում են Ղարաբաղի մարզ։ Ըստ կապիտուլյացիոն փաստաթղթի՝ Հայաստանի եւ Արցախի միջեւ ցամաքային միջանցքի երկարությունը հինգ կմ է։ 5 կմ-ը կարելի է խոցել ծանր գնդացիրով։ Սա խայտառակություն է։ Հայաստանի Հանրապետությունը պատերազմից հետո Արցախի համար դարձել է սոցիալական հաբ, որը ցուցաբերում է սոցիալական աջակցություն, սակայն զրո անվտանգություն»,- ընդգծեց Հայկ Մամիջանյանը։

Հայկ Մամիջանյանի խոսքով՝ այս պայքարի մասնակիցները պետք է զինված լինեն փաստերով, որպեսզի մյուս հայրենակիցներին բացատրեն՝ ինչի համար մղվում պայքարը։

«Նիկոլը կես տարի տակն էր դրել ականապատ դաշտերի քարտեզները եւ դրանք փոխանցեց ընտրություններից առաջ միայն՝ մինչդեռ Բաքվի բանտերում տանջվում էին մեր տղաները։ Նիկոլը մարդու կյանքով քվե հավաքող է։ Մայիսի 12-ն էլ ոչ միայն մնաց անպատիժ, այլեւ եղավ նոյեմբերի 16-ը»,- ասաց Մամիջանյանը։

Հայկ Մամիջանյանն արձագանքեց իշխող խմբակցության պատգամավորների՝ իրենց հասցեին հնչած քննադատություններին։

«2016 թվականին նկար էիք գցում, ասում էիք՝ Աղդամն իմ հայրենիքն, հիմա էլ վախենում եք ասել՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ Իսկ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ Սրանք այդպես էլ չհասկացան, որ Արցախը մեզ համար իշխանություն պահելու տարբերակ չէ։ Ու եթե Նիկոլը մի փոքր նորմալ բանակցող լիներ, կօգտագործեր սա։ Բայց ինքը սա փորձում է կոտրել։ Ինքը փորձում է Ալիեւից ավելի Ալիեւ լինել»,- ամփոփեց պատգամավորը։

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Ասեմ՝ ոնց է Եվրոպան Մակրոնի գլխավորությամբ գցելու Հայաստանին․ Հրանտ Մելիքյան (video) Ասեմ՝ ինչ է անելու Ադրբեջանը, եթե Նիկոլն ընտրվի հունիսի 7-ին․ Երվանդ Բոզոյան (video) ՀՐԱՏԱՊ․ «Նիկոլենք մասսայական փողեր են փոշիացնում» (video) Կառավարությունը ՀԷՑ-ի համար առաջարկում է 380,000 դոլար. «Ազատություն» Փաշինյան Նիկոլը «սատանայի փաստաբանի» դերի մեջ է մտել Ի՞նչ նպատակ էր հետապնդում Մուստաֆաևի այցը Հայաստան Փաշինանն էլ չի դիմանում․ ինքն իր թվերի մեջ խառնվել է․ Նարեկ Կարապետյան (video) Իրանն ԱՄՆ-ի հետ «մուկն ու կատվի» խաղն է խաղում, որից օգտվում է Ռուսաստանը․ Milliyet ԱՄՆ-ի ռազմական հարձակումն ագրեսիվ գործողություն է Իրանի ժողովրդի դեմ․ Իսմայիլ Բաղայի Չենք կարող օգնել․ անգամ իրենց հարցումներով՝հաջորդ իշխանությունը Փաշինյանի ՔՊ-ն չի լինելու.Կարապետյան (video) Բանկի կողոպուտի ժամանակ սպանել են երկու մարդու Իրանն ակտիվացրել է ստորգետնյա պահեստներից զինամթերք դուրս բերելու ջանքերը. NBC News «Բոտեքսի զոհ Անուշավանի մասին ինչ է մտածում Կաթողիկոսը» (video) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն #ՀԻՄԱ․ Նիկոլն ու Ալիևը հենց հիմա ունեն փակ կապ․ քաղաքական վերլուծաբան Հրանտ Միքայելյան (video) Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Կալլասի հետ Ադրբեջանական պատվիրակության այցը Հայաստան պատմական իրադարձություն էր․ Հաջիև 5 հոգանոց ծայրահեղ աղքատ ընտանիքը ամսական կստանա 150 000 դրամ. Նարեկ Կարապետյան (video) Մինչև վաղը ջուր չի լինի Երևանի Կենտրոնի դպրոցներում դասերը կանցկացվեն հեռավար Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ․ Հաջիև #ՈՒՂԻՂ․ Վե՛րջ ենք տալիս սրան․ Սամվել Կարապետյանի կարևոր առաջարկը (video) Մենք չգիտենք, օրինակ, Իոանիսյանը Նիկոլ-Աննա զույգի ռեալիթի շոուի մա՞ս է դարձել թե՞ դա իրական հայց է Իսրայելը «Հեզբոլլահ»-ի շուրջ 40 թիրախների է հարվածել Լիբանանի հարավում «Մակրոնը գալիս է․ գրպանում ունի Հայաստանը Թուրքիային հանձնելու թուղթը»․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am