Ճանաչողներն ափսոսում են, որ Վլադիմիր Մովսիսյանի որդին այսօր Նիկոլ է պաշտում

«Հրապարակ օրաթերթը» գրում է.Երեկ խորհրդարանում 2021 թ․ պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ոստիկանության բյուջեն զեկուցելու էր եկել փոխոստիկանապետ, ոստիկանության ֆինանսատնտեսական ոլորտը համակարգող Վարդան Մովսիսյանը։ Ոստիկանապետ Վահե Ղազարյանը, որը հրավիրված էր, չէր բարեհաճել ժամանել, տեղակալն ասաց՝ գործուղման է։ Ստիպված եղանք մեր հարցերն ուղղել Վարդան Մովսիսյանին՝ կապված ոստիկանական վայրագությունների, բռնի ուժով քաղաքացիներին բերման ենթարկելու, միլիարդավոր դրամների հասնող պարգեւավճարների հետ։


Մովսիսյանը մեր հարցերին պատասխանում էր քաղաքավարի տոնով, բայց արդարացնելով իշխանությունների ու նրանց ենթակա ոստիկանության՝ ոչ ժողովրդավարական երկրին հարիր գործողությունները։ Նա այնպես էնտուզիազմով էր արդարացնում գործող իշխանություններին, որ խոսելով 2018 թվականի իշխանափոխության մասին, անգամ ՔՊ-ականների լեքսիկոնը կիրառեց՝ «թավշյա հեղափոխություն», ապա շտկեց իրեն։
Վարդան Մովսիսյանը, հիշեցնենք, հեղափոխական կադր չէ, նա սովետական շրջանի հայտնի պետական գործիչ, 1984-1990 թվականներին ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ, գյուղատնտեսության նախկին նախարար, Փախստականների կոմիտեի նախագահ, Սեւանի հարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանի որդին է, ով մահացել է 2014 թվականին։

Հարցազրույցից հետո Վարդան Մովսիսյանի ընտանիքին մոտ կանգնած անձը հետաքրքիր դրվագներ պատմեց Մովսիսյանների ընտանիքից՝ հիշելով, որ շատ պատվարժան, համեստ ու հայրենասեր ընտանիք են եղել, իսկ Վարդան Մովսիսյանն ու նրա զավակները համեստ, պարկեշտ մարդիկ են, եւ ափսոսանք հայտնեց, որ նրա պես մարդը, այն էլ՝ Վլադիմիր Մովսիսյանի նման ականավոր պետական գործչի զավակն այսօր այս իշխանությունների մոտ պաշտոն է զբաղեցնում եւ անգամ նրանց գովքն է անում։ Մեր զրուցակիցը մի քանի դրամատիկ էպիզոդներ էլ պատմեց Վլադիմիր Մովսիսյանի կյանքից։

Իսկ օրերս հաղորդումներից մեկի եթերում Մովսիսյանին հիշել էր գրող, արձակագիր Նելլի Շահնազարյանը, ով պատմում էր, թե ինչպես է Վարդան Մովսիսյանի հայրը՝ Վլադիմիր Մովսիսյանը, ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ եղած ժամանակ մեկնել ադրբեջանցիների հետ բանակցությունների՝ կապված Նոյեմբերյանի շրջանի մի աղբյուրի ու հարակից տարածքների պատկանելության հետ։ Մովսիսյանին ընդառաջ եկած ադրբեջանցիները քարով, փայտով հարձակվել են նրա վրա, հարվածել, շրջել մեքենան, ապա գողացել-տարել Ադրբեջան, նստեցրել Քյամարլու գյուղի մշակույթի պալատում, դիմացը դրել թուղթ ու գրիչ, կողքն էլ՝ կացին եւ պահանջել, որ Մովսիսյանը կա՛մ  գրի, որ այդ տարածքներն Արդբեջանինն են, կա՛մ էլ կացնով գլուխը կտրեն։ Ի պատասխան՝ Վլադիմիր Մովսիսյանն ասել է․ «Մի անգամ ծնվել եմ, մի անգամ էլ պիտի մեռնեմ։ Մեր մայրերը շատ են ասում՝ մատաղդ լինեմ, իսկ ես ինչո՞ւ չեմ կարող մատաղ լինել։ Ես իմ հողին պատրաստ եմ մատաղ լինելու, կտրե՛ք, բայց չեմ գրելու»։ Նրա պատմելով՝ ադրբեջանցիները Մովսիսյանին կտտանքների են ենթարկել, բայց այդպես էլ չեն հասել իրենց ուզածին եւ ստիպված՝ բաց են թողել նրան։ Ստացած վնասվածքների պատճառով Վլադիմիր Մովսիսյանը մեկ շաբաթ պառկել է, բուժում ստացել։ Բայց կարողացել է հասնել նրան, որ ստորագրվի այնպիսի փաստաթուղթ, որով այդ տարածքները մնացել են Հայաստանին, ոչ թե Ադրբեջանին։

Ու հիմա, իր կյանքը վտանգի ենթարկելով Հայաստանի տարածքները թշնամուն չզիջած Վլադիմիր Մովսիսյանի որդին պաշտպանում է Արցախն Ադրբեջանին հանձնած, ապագայում էլ ՀՀ տարածքները, այդ թվում՝ հոր կողմից ատամներով պաշտպանված տարածքները թշնամուն հանձնելու պատրաստ իշխանությունների շահերը։

Ի դեպ, Վարդան Մովսիսյանը 2000-2018 թթ․ եղել է ոստիկանության բուժվարչության պետը եւ միայն 2018-ի հունիսին՝ իր ասած «թավշյա հեղափոխությունից» մեկ ամիս անց, նշանակվել է փոխոստիկանապետ։ Նրան ճանաչողներն ապշել էին, երբ Նիկոլ Փաշինյանի հեղափոխության մասնակիցների թվում նկատել էին Վարդան Մովսիսյանին։ Քանի որ լավ գիտեին՝ ով է նա, ինչ ընտանիքի զավակ է, ինչ արժեքների կրող եւ ինչպես է նախկինների ժամանակ պաշտոններ զբաղեցրել, ու իր հայրն էլ ինչ մեծ ներդրում ունի ողջ նախկին ժամանակաշրջանի կառավարման մեջ։ Հետաքրքիր է, թե ինչ կասեր լուսահոգի Վլադիմիր Մովսիսյանն իր որդուն, եթե այսօր կենդանի լիներ ու տեսներ, թե որ թիմում է նա հայտնվել եւ ում է պաշտպանում։

 

դիտվել է 967 անգամ
Լրահոս
Դատախազությունը պահանջում է Վրթանես Հակոբյանից հօգուտ պետության բռնագանձել 1 անշարժ,4 շարժական գույք Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը Փաշինյանենք միլիարդներ են ծախսել մի խայտառակ ծրագրի համար․․․ Արմենուհի Կյուրեղյան (video) Մարդիկ պետք է հասկանան, որ վտանգի տակ ենք․ Փաշինյանը մնաց՝ երկիր չենք ունենա․ հարցում (video) «Ձեզնից խոսե՛ք․․ թուրք եք տեսնում, կուրծք եք բացում»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) «Թույն ու թարախով ապրած շորթո՛ղ, բոմժությունից խոսելուց առաջ քո շանգյալներին տեր կանգնի»․ Շահինյան (video) Ղեկավար դառնալուց առաջ բժշկական ստուգում պետք չէ՞, կիսահիվանդն է կառավարում. քաղաքացին` Քոչարյանին (video) «Ես շուն պահող եմ,բայց դրան շան տեղ մի դրեք»․Ռոբերտ Քոչարյանի կոշտ պատասխանը՝ Փաշինյանի վիրավորանքին (video) «Էս խուլիգան խունտան քրեորեն պատժվելու՞ է»․ քաղաքացին՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Ռոբերտ Քոչարյանի դիպուկ պատասխանը քաղաքացու պահանջին (video) Ռոբերտ Քոչարյանը բացահայտեց՝ ինչու էր Փաշինյանը երեկ իրեն կորցրել․․․․ (video) Շատ ժամանակ չունենք․ Քոչարյանը շատ կարճ ժամանակում այդ հարցը լուծելու է․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Ժողովու՛րդ, 3 քայլ ենք անում ու սրանց հարցը լուծում․ Իշխան Սաղաթելյան (video) Ես ձեզ ասում եմ՝ թմրամոլությունը հիմնահատակ վերացնելու ենք․ Աննա Գրիգորյան (video) «Պատերազմի եռագլուխ դև դու՛ ես ու քո․․․»․ Քրիստինե Վարդանյանը՝ Փաշինյանին (video) Շանտաժ է անում, լավա օրն էլ չի ասում պատերազմի, հիմա էլ ռայոններն ընկած քարտեզ ա բաժանում․ հարցում (video) «Հա, ես իրոք բուժման կարիք ունեմ»․ Փաշինյանի արձագանքը՝ Սամվել Կարապետյանի հայտարարությանը (video) «Նիկո՛լ, բոմժ ես ման գալիս, տղուցդ հարցրա՝ ինչ էր անում Արարատում»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Սեյրան Օհանյանի պատասխանը չուշացավ Փաշինյանի երեկվա գոռգոռոցներին (video) Փաշինյանին բոմժությունը հանգիստ չի տալիս (video) Աղ ու հացով Ռոբերտ Քոչարյանին դիմավորեցին Դիլիջանում (video) Կառավարությունը անժամկետ դարձրեց օրինապահ հարկ վճարողների համար հավաստագիրը Սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է Բարոյական մահին հաջորդում է պարզ կազմաքանդումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am