30 կուսակցություններ կնստեն մի սեղանի շուրջ․ Իշխան Սաղաթելյան (video)

Այս օրերի մեր գործողությունները, նաև երեկվա դեպքերը ապացուցեցին, որ մենք ճիշտ ուղու վրա ենք, այս մասին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

Նա հիշեցրեց, որ այսօր գնացել են կառավարական շենքեր, որպեսզի ճշտեն Արցախի վերաբերյալ Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության ներկայացրած հայտարարության շուրջ նախարարների դիրքորոշումը։ Սակայն ոստիկանները արգելափակել էին կառավարական բոլոր շենքերը և թույլ չեն տվել, որ նախարարները հանդիպեն պատգամավորների հետ։

«Նիկոլը գերի է վերցրել նաև կառավարության անդամներին, որովհետև շատ դժվար է նայել ՀՀ քաղաքացիների աչքերին ու հիմնավորել, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում։ Դրա տակից որևէ մեկը դուրս չի գալու։ Մենք երկու օրվա ընթացքում արել ենք մեր ակցիաները և շարունակելու ենք»,– ասաց նա։

Սաղաթելյանը նաև ասաց, որ այսօր իրենց թույլ չեն տվել նաև մտնել Երևանի պետական համալսարան, ինչպես նաև Տնտեսագիտական համալսարան։

Խոսելով երեկ ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ բիրտ ուժի կիրառման մասին՝ ԱԺ փոխնախագահն ասաց, թե դրա պատճառն այն էր, որ մայիսի 28-ին Երևանում և Արցախում տասնյակ հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ տեղի ունեցան հանրահավաքներ։ «Որովհետև կրկին հիստերիայի մեջ ընկավ խելագարը, կրկին սխալվեց։ Ու այն հաշվարկը, որ ինքը կմարսի, ժողովուրդը կհոգնի, հետ կկանգնի, գնալով կմաշվեն, ժողովուրդը ապացուցեց, որ այս երկրում մի մաշվող կա, դա Նիկոլն ու իր խմբակն են»,– ասաց նա։

Իշխան Սաղաթելյանը նշեց, որ այս իշխանությունները քանդում են երկիրը, նրանց կառավարման չորս տարիների ընթացքում Հայաստանի պետական պարտքը հասել է ՀՆԱ-ի համեմատ իր պատմական առավելագույնին՝ 63.5 տոկոս, 36 տոկոսով ավելացել է ՀՀ պետական պարտքը՝ մոտ 3 մլրդ դոլարով, այսինքն՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու վրա 1000 դոլարով պարտք է ավելացվել։

ԱԺ փոխնախագահը նշեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում բանակի թիվը կրճատվել է, կրճատվել են զորամիավորումներ, բայց ավելացել է ոստիկանության թիվը։ «Որովհետև սրանք մտածում են ոչ թե մեր հայրենիքի, պետության սահմանների պաշտպանության մասին, այլ մեկ խելագարի իշխանությունը պահելու մասին։ Սա է այսօրվա Հայաստանի իրականությունը»,– նշեց նա։

Իշխանը Սաղաթելյանը հավելեց, որ իշխանությունը դեռ ժամանակ ունի խելքի գալու և մասնակցելու հունիսի 3-ին նախատեսված ԱԺ արտահերթ նիստին, որի օրակարգում Արցախի վերաբերյալ ընդդիմության պատրաստած հայտարարությունն է (իշխանությունն արդեն ասել է, որ չի մասնակցելու)։ Նա նաև նշեց, որ բոլոր նրանք, ովքեր չեն կիսում Արցախի վերաբերյալ այդ հայտարարության դրույթները, հայ ժողովրդի հետ կապ չունեն։

Խոսելով վաղվա ծրագրերի մասին՝ Սաղաթելյանը տեղեկացրեց, որ վաղը՝ ժամը 13.00, տեղի է ունենալու Հայաստանի շուրջ երեք տասնյակ կուսակցությունների հետ հանդիպում, որից հետո պարզ կլինի նրանց դիրքորոշումը ԱԺ արտահերթ նիստին ներկայացված հայտարարության վերաբերյալ։ Այս պահին շուրջ 50-ից ավելի ՀԿ–ներ ստորագրել են հայտարարության տակ։

Բացի դրանից՝ ընդդիմադիր պատգամավորները վաղը հանդիպումներ կունենան Գրողների միության, Գիտությունների ազգային ակադեմիայի, գիտա-կրթական, մշակութային տարբեր հաստատությունների ղեկավարների հետ՝ պարզելու նրանց դիրքորոշումը այս հարցում։

Բացի դրանից, Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ վաղը՝ ժամը 17.00, Ֆրանսիայի հրապարակից տեղի կունենա երթը, որին կմասնակցեն կանայք և երեխաները։

դիտվել է 239 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am