«Տղերք, վախեցաք, փակվեցի՞ք». ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը փակվել է աշխատասենյակում (video)

ԱԺ ընդդիմադիր պատգամավորները, որոնք քիչ առաջ մտել էին ԵՊՀ շենք, հանդիպելու ռեկտորի պաշտոնակատարին եւ մյուս ղեկավարներին, ձեռնունայն դուրս եկան:

Նախ, սկզբում ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանի մամուլի խոսնակը ընդդիմադիր պատգամավորներին հայտնեց, որ ռեկտորը ինչ-որ հանդիպման է եւ առաջարկել է վաղը ցանկացած ժամի հանդիպել:

Ավելի ուշ պարզ դարձավ, որ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը ներսում է, դուռը փակել է ներսից, դուրս չի գալիս. «Պետք է Նիկոլ Փաշինյանին փոխանցել, որ իր թիմի անդամները հրաժարվում են իր հետ կիսել պատասխանատվությունը, դադարեցնում են իրենց հետ համագործակցությունը, չեն կարողանում մարդկանց աչքերին նայելով ստանձնել ստանձնած քաղաքականության պատասխանատվությունը»,-ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

Նույն խմբակցությունից Աննա Գրիգորյանն էլ հիշեցրեց, որ երբ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ընդդիմությունը լքեց դահլիճը, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ վախեցաք, փախա՞ք: «Տղերք, հիմա դուք վախեցաք, փակվեցի՞ք: Նախարարներ, 2 օր է ձեզ ենք փնտրում, վախեցաք, փախա՞ք, ո՞ւր եք: Հայաստանում կա՞ մեկը, որ պատկան մարմնի ղեկավար է կամ ռեկտոր է, ի վիճակի՞ է դուրս գալ ու ԱԺ պատգամավորների հարցադրումներին պատասխանի: Եթե նման մարդ կա, թող հայտնվի, թե չէ, Նիկոլ, դու էլ, մնացածներն էլ փախած եք, ինչպես պատերազմի ժամանակ եք եղել»,-ասաց նա:

Ընդդիմադիր պատգամավորները այցելեցին նաեւ պրոռեկտորներին, պարզվեց նրանք եւս տեղում չեն:

«Դիմադրության» շարժման երթը ԵՊՀ-ից շարժվեց:

դիտվել է 144 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am