ՊԵԿ-ը պարզաբանում է Վարդան Հարությունյանի որդիներին արտոնություն տրամադրելու փաստը

Օրերս մի շարք էլեկտրոնային լրատվամիջոցներ, անդրադառնալով ՀՀ կառավարության վերջին նիստին, որտեղ որոշում է ընդունվել ՊԵԿ նախագահի որդիների հետ փոխկապակցված ընկերությանը ԱԱՀ-ի վճարման ժամկետը 3 տարի հետաձգելու և ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տրամադրելու մասին, տվել են չփաստարկված, իրականության հետ կապ չունեցող որակումներ: Մասնավորապես, նշված բիզնեսով զբաղվելու նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են ավելի քան մեկ տարի առաջ, երբ Վարդան Հարությունյանը դեռևս բիզնես ոլորտից չէր տեղափոխվել պետական համակարգ աշխատանքի: Ինչ վերաբերում է նրա որդիների բիզնեսում մասնակցությանը` ապա ՀՀ-ում տնտեսական գործունեություն իրականացնելիս գնահատման միակ չափանիշը օրենսդրությանը համապատասխան գործունեության կազմակերպումը պետք է լինի` անկախ պաշտոնյայի  որդի լինել կամ չլինելու հանգամանքից: Փաստենք, որ իրականացվող ներդրումները, գյուղատնտեսության ոլորտում նոր տեխնոլոգիաներ ներմուծելը Վ. Հարությունյանի որդիները նախաձեռնել են ոչ թե արտերկրում, այլ Հայաստանում` ստեղծելով նոր աշխատատեղեր: ԱԱՀ-ի վճարումը երեք տարով հետաձգելու հետ կապված էլ նշենք, որ առնվազն տարօրինակ կլիներ ներդրողների համար օրենսդրությամբ սահմանված արտոնությունից չօգտվելը, անկախ պետական պաշտոնյայի հետ ունեցած բարեկամական կապերից: Այսօր շատ ներդրողներ օգտվում են օրեսդրության ընձեռած հնարավորությունից, ինչի մասին են վկայում այդ առնչությամբ ընդունված կառավարության բազմաթիվ որոշումները: Տեղեկացնենք նաև, որ ՊԵԿ-ը դեռ մի քանի ամիս առաջ է հանդես եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է մեքենասարքավորումների և հումքի ներմուծումն առհասարակ ազատել ավելացված արժեքի հարկից: Եվ դա կտարածվի բոլոր տնտեսվարող սուբյեկտների կողմից հուլիսի 1-ից հետո կատարված ներմուծումների վրա: Այդպիսով, ՊԵԿ-ը ՀՀ-ում գործող տնտեսվարող սուբյեկտներին հնարավորություն է ընձեռում բարձրացնել շրջանառու ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետությունը` ֆինանսական բեռն էապես նվազեցնելու միջոցով ստեղծել լրացուցիչ հարկային խթաններ մեքենաներ, սարքավորումներ եւ հումքային ապրանքներ ներմուծող տնտեսվարողների համար: Ազգային ժողովում արդեն շրջանառության մեջ են ՊԵԿ-ի հեղինակած օրենսդրական փաթեթները, չնայած այն հանգամանքին, որ այդ նախագծերի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների վրա կարող է լինել բացասական: Հ.Գ. Կառավարության վերոհիշյալ որոշման հետ, ի դեպ, Պետական եկամուտների կոմիտեն որևէ առնչություն չի ունեցել, ինչի մասին կարելի էր տեղեկանալ կառավարության նիստի օրակարգին թեկուզ հպանցիկ ծանոթանալու միջոցով:       ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am