«Հրապարակ օրաթերթը» գրում է․ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց այն մասին, որ մայիսի 30-ին Ադրբեջանի ՊՆ կողմից տարածված տեղեկատվությունն այն մասին, թե իբր հայկական զինված ուժերը գնդակոծել են ադրբեջանական դիրքերը, ապատեղեկատվություն է։
Իհարկե, Ադրբեջանում սովոր են ապատեղեկատվություն ու կեղծիք տարածելուն։
Բայց Ադրբեջանի ՊՆ-ի այսօրվա ապատեղեկատվությունն, ի տարբերություն նախորդների, ևս մեկ սադրանք է պարունակում։ Ադրբեջանի ՊՆ-ն իր ապատեղեկատվության մեջ նշում է, թե իբր հայկական ԶՈւ-ն գնդակոծել է ադրբեջանական դիրքերը Քարվաճառի (Քելբաջարի) և, ուշադրություն, Բասարգեչարի շրջանների ուղղությամբ։ Եթե չգիտեք, ասեմ՝ Ադրբեջանը Բասարգեչար է անվանում Վարդենիսը։ Եվ նույնիսկ ինչ-որ գյուղի անուն են նշում Վարդենիսի շրջանում։ Փաստորեն Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը Վարդենիսի շրջանը համարում է Ադրբեջանի մաս։
Այս մասին ՀՀ ՊՆ-ի տեղեկատվության մեջ ոչինչ չկա նշված։ Լուռ է նաև ՀՀ ԱԳՆ-ն։
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը