ԱՄՆ-ի գլխավորությամբ հարվածներ է հասցվել Սիրիայի Դեր Զորի նահանգին
Կոալիցիայի ռազմաօդային ուժերը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ ռմբակոծել են Սիրիայի արեւելքի Դեր Զորի նահանգը: Այս մասին հաղորդել է Սիրիայի SANA գոծակալությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Գործակալության տեղեկատվությամբ՝ հարվածներ են հասցվել էլ Մայադին քաղաքի բնակելի թաղամասերին: Հաղորդվում է տասնյակ զոհվածների եւ վիրավորների մասին: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
