Լեհաստանի նախագահը խոստացել է վետո դնել Գերագույն դատարանի մասին աղմկահարույց օրենքի նախագծերի վրա
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան խոստացել է վետո դնել Գերագույն դատարանի մասին երկու օրինագծերի վրա, որոնք երկրում լայնածավալ ցույցերի պատճառ են դարձել:Դուդան նշել է, որ նախագահ լինելով չի ծանոթացել օրինագծերի տեքստին նախքան խորհրդարան մտցնելը:«Ես ցավում եմ, որ Գերագույն դատարանի մասին օրինագիծը Սենատ ներկայացվելուց առաջ չի ներկայացվել ինձ»,- ասել է պետության ղեկավարը՝ հայտնելով այդ փաստաթղթի վրա, որին ավելի վաղ հանվանություն են տվել խորհրդարանի պատգամավորները, վետո դնելու՝ իր որոշման մասին: Օրինագծերից մեկով նախատեսվում է մեծացնել արդարադատության նախարարի լիազորությունները: Մասնավորապես, օրինագծով նա իրավունք կստանա նշանակել և ցանկացած պահի հեռացնել երկրի դատավորների մեծ մասին:
