Վրաստանում իշխում է վաղ ֆեոդալիզմը. Սաակաշվիլի

«Գրուզիա օնլայնը»  տեղեկացնում է ,որ    «Ռուսթավի-2» հեռուստաալիքին տված հարցազրույցում, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին ասել է,որ  համաձայն չէ երկրի գործող իշխանությունների այն փաստարկների հետ, թե Վրաստանի տնտեսական խնդիրները պայմանավորված են արտաքին գործոններով: «Կա զարգացման բավական պարզ եղանակ, երբ շուրջը գտնվող երկրների համար շատ բարդ վիճակ է:Ռուսաստանից կապիտալի արտահոսք է տեղի ունենում: Մենք այդ գումարները ներգրավելու շանս ունեինք: Երբ շուրջդ ճգնաժամ է, դա եզակի հնարավորություն է երկրի համար, որն ունի ճկուն տնտեսություն ու միջավայր:Երբ տնտեսությունը վերահսկում է օլիգարխը, նա միշտ ասում է, որ մասնաբաժինը պետք է լինի իրենը: Դա էլ հենց օլիգարխն է, ու այլ կերպ չի լինում: Օլիգարխը հենց այդ պատճառով էլ ունի շատ փող, նա միշտ իր մասնաբաժինն է ունենում»,- հայտարարել է Սաակաշվիլին: Նրա խոսքով՝ այսօր Վրաստանի կառավարության անդամներն իրենց հենց այդպես էլ պահում են, նրանց թվում Սաակաշվիլին անվանել է նաև երկրի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեին, որը «ինչպես բոլորը գիտեն, փայ է մտնում բոլորից»: Նա չի խնայել նաև Վրաստանի նոր վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիին: «Կվիրիկաշվիլին, հնարավոր է, իրեն համարում է վարչապետ: Այդ ձեզ համար նա կարող է լինել վարչապետ, իսկ ինձ համար նա անկիրթ օլիգարխի ենթական է: Ինչպե՞ս է նա հանել նախկին վարչապետին՝ զանգել է նրա ապարատ ու ասել, որ մինչև երեկո հրաժարականի դիմում ներկայացնի, ինչից հետո անգամ չի խոսել նրա հետ: Մի՞թե նրա տեղը նշանակված վարչապետը վարչապետ է: Մի՞թե նախարար է այն նախարարը կամ պատգամավոր՝ այն պատգամավորը, ում սիրտը ճաքում է՝ հետևի ոտնաթաթերի վրա կանգնած: Դա սովորական վաղ ֆեոդալիզմ է»,- հայտարարել է Սաակաշվիլին: Նրա խոսքով՝ Վրաստանի ներկայիս իշխանությունը երկիրը թաղել է ցեխի մեջ:

դիտվել է 164 անգամ
Լրահոս
Գագիկ Ծառուկյանի՝ 0 %-ով գյուղվարկերի մասին առաջարկը եղել և մնում է արդիական․ Միքայել Մելքումյան ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր Վանաձորում սպանության դեպք է կանխվել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել Իշխանության նպատակն արտերկրում ապրող հայերին վախեցնելն է․ Մանուկ Սուքիասյան 40-ամյա վարորդը «Infiniti»-ով վրաերթի է ենթարկել անչափահաս հետիոտնի Ինչո՞ւ է վերաքննիչ դատարանը վարույթ ընդունել բոլոր հայցերը, բացի մեկից. «Փաստ» Ժանդարմ տիկինը, որից դժգոհ է եւ՛ ընդդիմությունը, եւ՛ իշխանությունը Խոշոր ավտովթար՝ Տավուշում․ «Shacman» բեռնատարը բախվել է հողաթմբին և փակել ճանապարհը․ կա վիրավոր Ըստ ՔԿ-ի` քաղաքական ուժի անդամը համակարգել է Լոռու մարզի բնակիչների հավաքագրումը և Երևան տեղափոխումը Օնիկ Գասպարյանը կոնտակտ էր փնտրում ոչ թե հանրության կամ լրագրողների հետ, այլ իշխանության․ Աբրահամյան Եղանակն առաջիկա օրերին Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում Փակ են «Ամբերդ» լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները Քարաթափում՝ Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին Տնտեսական գերկենտրոնացման սեղմող օղակը. «Փաստ» Հայ ժողովրդի ռեակցիան են ստուգում. «Հրապարակ» Մեղադրանք է առաջադրվել Արա Նազարյանին. «Հրապարակ» ԱԱԾ-ում հատուկ ստորաբաժանումն է վերահսկում արցախցիներին. «Հրապարակ» Չտեսնելու և չլսելու տալ չի հաջողվի. իրականությունից փախչել հնարավոր չէ. «Փաստ» «Նախնական զինվորական պատրաստվածություն» դասընթացը կփոխարինվի այլ առարկայով. «Փաստ» Թափանցիկության բացակայություն՝ ադրբեջանական պատվիրակության այցի շուրջ. «Ժողովուրդ» Ինչ է հայտարարագրել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը. «Ժողովուրդ» Կառավարությունը ծրագիրը տապալել է. «Ժողովուրդ» Նույնիսկ սատելիտներն են ընդունո՞ւմ, որ ՔՊ-ն ընդդիմություն է դառնալու. «Փաստ» Գնաճը նորանոր ռեկորդներ է սահմանում. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am