«Թալիբանը» ստանձնել է Քաբուլում ահաբեկչության պատասխանատվությունը
ТАСС-ը հայտնում է,որ «Թալիբան» ծայրահեղական շարժման գրոհայինները ստանձնել են երկուշաբթի Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը, որի հետևանքով զոհվել է 35 մարդ: Աֆղանստանի ներքին գործերի նախարարությունը նաև հայտնել է, որ պայթյունի հետևանքով կա 42 վիրավոր։ Մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է տրանսպորտային միջոցն Աֆղանստանի 2-րդ փոխվարչապետ Մոհամադ Մոհակիկի տան մոտակայքում:Հարձակման թիրախը կարող էր լինել հանքարդյունաբերության և նավթի նախարարության աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսը: Բոլոր զոհերը խաղաղ բնակիչներ էին:
