Նավասարդ արք. Կճոյանը հնարավոր է առաջարդվի Կ․Պոլսի հայոց պատրիարքի թեկնածու

Այս օրերին Հայաստանում է Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը՝ մասնակցելու մի ձեռնադրության: «Հայ Ձայնը»Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպել է Պոլսո պատրիարքական տեղապահին և զրուցել է պատրիարքական ընտրությունների նախապատրաստական աշխատանքների մասին: Գարեգին արք. Բեքչյանը հայտնեց, որ նախապատրաստական աշխատանքները հանգիստ հունով են ընթանում, մասնավորապես, անդրադառնալով վերջերս կազմված և պատրիարքի ընտրությունը կազմակերպող Նախաձեռարկ մարմնի գործունեությանը, նշեց, որ այդ կառույցի կազմավորումը դրական է գնահատում և տեսնում է, որ այնտեղ խելացի մարդիկ կան ընդգրկված: Պոլսո պատրիարքական տեղապահն այս առումով ասաց. «Ինքս իրավունք ունեի անձամբ նշանակելու անդամներին, բայց ուզեցի, որ իրենք ընտրեն, որպեսզի հետո չքննարկվի՝ այս մեկին նախընտրեց, մյուսին չնախընտրեց»: Պոլսո համայնքի նշանավոր գործիչներից Պետրոս Շիրինօղլուի հրաժարումը Նախաձեռնարկ մարմնի կազմից էլ բացատրեց նրանով, որ Շիրինօղլին այդ կառույցի աշխատանքն ավելի շատ տեխնիկական գործ է համարել՝ ցանկերի ճշտում և այլն և անհրաժեշտություն չի տեսել իր ներկայությունը, դուրս է եկել, սակայն տեղեկացրել է, որ ամեն ինչով պատրաստ է օգնել կառույցի աշխատանքներին: Ինչ վերաբերում է համացանցում այդ առիթով ծավալված քննարկումներին, Գարեգին արք. Բեքչյանն ասաց, որ հայ ժողովրդի մեջ միշտ կան նման քննարկումներ, մարդիկ կան, որ առանց ետին քննարկումների չեն կարող. «Բոլորին էլ չենք կարող պատասխանել կամ լռեցնել, մարդիկ իրենց ազատությունը գտել են համացանցում, ինչ ուզում գրում են»,-ասաց Պոլսո պատրիարքական տեղապահը: Գարեգին արք. Բեքչյանը, մեր հարցմանն ի պատասխան, թե համայնքում արդյոք դեռ կա՞ նախկին լարվածությունը՝ պատրիարքական հարցերի շուրջ, ասաց. «Ո՛չ, թուլացել է այդ լարվածությունը: Հանդարտ է իրավիճակը, քան՝ առաջ էր: Ես ինքս էլ հանդարտ մարդ եմ, այդ էլ է օգնում, որ իրավիճակը լարված չլինի: Աշխատում են: Ժողովները լավ անցան: Նախաձեռարկ մարմնի աշխատանքները շարունակվում են, ես չեմ մասնակցում, անհրաժեշտ չէ իմ ներկայությունը: Այլ հարցեր կան, որոնցով զբաղված եմ, հիմա այստեղ եկա, հետո գործով Ֆրանսիա պիտի գնամ»: Նա նաև տեղեկացրեց, որ այս ընթացքով հավանաբար դեպտեմբերին տեղի կունենա պատրիարքի ընտրությունը: Ըստ նրա, ավելի շուտ հնարավոր չէ, քանի որ մինչև հոկտեմբեր հազիվ կարողանան ընտրական ցանկերը պատրաստել, որոնք խառն են, ժամանակ է պահանջվում, հետո պատրիարքարանը կորոշի ընտրության անցկացման օրը, կդիմի պետության հավանությունը ստանալու, պետությունն էլ կվավերացնի: Խոսելով թեկնածուների մասին, Գարեգին արք. Բեքչյանն ասաց, որ մինչև հիմա շրջանառվող անուններին կրկին անուններ կարող են ավելանալ: «Թուրքիայում ծնված այլ եկեղեցականներ էլ կան, որոնք իրավունք ունեն մասնակցելու պատրիարքական ընտրությանը: Կարգը պահանջում է, որ մենք նամակ գրենք բոլորին և հարցնենք՝ թեկնածո՞ւ են, թե՞ ոչ: Եթե թեկնածու լինեն, պիտի հրավիրենք Պոլիս և ժողովրդին ծանոթացնենք նրանց: Այդպիսի մի յոթ-ութ հոգի կան: Խաժակ Սրբազանը կարող է լինել, Նավասարդ Սրբազանի հայրն էլ պոլսեցի է, ծագման առումով ինքն էլ իրավունք ունի առաջադրվելու: Միքայել Սրբազանի հայրն էլ Թուրքիայում է ծնվել՝ Կիլիկիայում: Երուսաղեմի Սևան Սրբազանի հայրն էլ Թուրքայում է ծնվել, էլի անուններ կան, թող գան, ես ոչ մի խնդիր չունեմ: Աստված թող տնօրինի»,-ասաց մեր զրուցակիցը: Մեր զրույցի ընթացքում Սրբազանը նաև հայտնեց, որ Պոլսո պատրիարքական ընտրության նախապատրաստական աշխատանքների ընթացքը ներկայացրել է նաև Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ հանդիպմանը, վերջինս գոհ է աշխատանքներից. «Խաղաղությամբ լուծենք այս հարցը»,-ասաց Գարեգին արք. Բեքչյանը:

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am