Հարլեմ Դեզիրը հորդորել է Թուրքիային դադարեցնել լրագրողների հետապնդումը

Թուրքիայում ընդդիմադիր «Ջումհուրիեթ» պարբերականի աշխատակիցների դեմ քրգործով հուլիսի 24-ից դատական նիստի մեկնարկը ևս մեկ անգամ շեշտադրում է այդ երկրում լրագրությունը պաշտպանելու ու լրատվամիջոցների ազատությունը բարելավելու անհրաժեշտությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԱՀԿ-ից, այս մասին ասվում է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրի հայտարարության մեջ: «Ես ուշի ուշով հետևելու եմ դատական գործընթացին, որը սկսվել է այս առավոտ Ստամբուլում՝ ընդդեմ «Ջումհուրիեթ»-ի 17 առաջատար լրագրողների, խմբագիրների և աշխատակիցների, այդ թվում և Ջան Դյունդարի, Քադրի Գյուրսելի, Մուրաթ Սաբունջուի և Ահմեթ Շըքի: Ժողովրդավարության առաջ մղման գործում լրագրությունն առանցքային դերակատարում ունի: Հետևաբար, ես կոչ եմ անում Թուրքիային դադարեցնել հետապնդումը, ազատ արձակել բոլոր այն լրագրողներին, ովքեր բանտարկվել են մասնագիտական գործունեության համար, և նախաձեռնել այնպիսի քաղաքական բարեփոխումներ, որոնք կպաշտպանեն երկրում մեդիայի ազատությունը»,- ասել է Դեզիրը: Նա ընդգծել է, որ հասկանում է ահաբեկչության դեմ պայքարելու ու ազգային անվտանգությունը պաշտպանելու կարևորությունը, սակայն դա պետք է արվի՝ հարգելով մարդու հիմնարար ազատությունները, այդ թվում և խոսքի ազատությունը: «Խոսքի ազատությունը և անվտանգությունը պետք է առաջ գնան ձեռք ձեռքի տված, քանի որ դա միակ արդյունավետ ճանապարհն է՝ կառուցելու ուժեղ և ժողովրդավար հասարակություն»,- նշել է ԵԱՀԿ ներկայացուցիչը: Մտահոգություն հայտնելով Թուրքիայում խոսքի ազատության վիճակի առնչությամբ՝ Դեզիրը նկատել է, որ սահմանափակումներից տուժում են ոչ միայն լրագրողները, այլև սոցիալական մեդիայի օգտատերերը, իրավապաշտպանները և ակադեմիկոսները: «Ջումհուրիեթ» պարբերականի աշխատակիցների դեմ գործողություններ են սկսվել 2016 թվականի հոկտեմբերից: Պարբերականի 17 աշխատակից մեղադրվում է «զինված ահաբեկչական խմբավորման անդամ չլինելով հանդերձ այդ խմբավորմանն աջակցելու», «հանցախմբի անդամ լինելու» մեջ: Մեղադրյալների համար պահանջվում է 7.5-ից մինչև 43 տարվա ազատազրկում:

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am