«Կարմիրբերետավորները ինձ գցել էին գետնին ու 10 հոգով մոտ 5 րոպե խփում էին». պահեստազորի սպա (video)

ԱԱԾ պահեստազորի բարձրաստիճան սպաներն ԱԱԾ–ի դիմաց են բողոքի ակցիա են իրականացնում. նրանք իրենց բողոքն են հայտնում մայիսի 8-ին Պուշկինի փողոցում կարմիրբերետավորների կողմից պահեստազորի գնդապետ, Արայիկ Մուրադյանի նկատմամբ բռնություն կիրառելու դեմ:

Այստեղ է նաեւ ինքը՝ Արայիկ Մուրադյանը, ով ներկայացրեց, թե ինչպես է եղել դեպքը. «Մայիսի 17-ին Պուշկինի փողոցով երկու տղաներիս հետ քայլում էի, տեսա, որ ոստիկանության մեքենայի մեջ իմ զինակից ընկեր փոխգնդապետ Առաքելյանն է, որը զոհվածի ծնող է: Նրան բերման էին ենթարկում: Խնդրեցի իջեցնել նրան մեքենայից՝ ասելով, որ զոհվածի ծնող է եւ գնդապետ: Ինձ ասացին՝ «գնա ստեղից, արա»: Ես էլ պատասխանեց, որ «արա» չի, դիմացդ գնդապետ է կանգնած: Հետո ասացին՝ սրան տարեք: Ես ասացի՝ նորմալ խոսեք, սկսեցին խփել, մեշոկի պես շպրտեցին մեքենայի մեջ: Մոտ 5 րոպե գետնի վրա խփում էին, մարմնական վնասվածքներ ստացա: 10 հոգով թափվել էին ինձ վրա: Զինակից ընկերս այդ պահին ասում էր, որ գնդապետ է, վիրավորված մարդ է, մի խփեք, իրենք կարծես ավելի էին ոգեւորվում ու խփում էին:

Էդպես տարան բաժին, մի քանի ժամից բաց թողեցին»:

Արայիկ Մուրադյանը հիշեցրեց, որ դրանից հետո պահեստազորի գեներալներով ու գնդապետներով իրենք հայտարարություն են տարածել, պահանջել են, որ քրեական գործ հարուցվի, իսկ մինչ այդ միջադեպին մասնակից ոստիկանների՝ ոստիկանության մայոր Միքայել Այվազյանի գլխավորությամբ, պաշտոնավարումը կասեցվի. «Մինչեւ հիմա ոչ մի քննություն չի եղել: Այսօր նոր քիչ առաջ լսելով, որ մենք ուզում ենք հայտարարություն անել ԱԱԾ-ին եւ գլխավոր դատախազություն, ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ինձ հրավիրել են: Ասացին, որ ծառայողական քննություն է սկսվել: Ես էլ ասացի, որ փաստաբանիս հետ կխորհրդակցեմ, կորոշենք ինչ անել: Բայց մենք պահանջել էինք, որ դադարեցվեն այդ միջադեպին առնչություն ունեցած ոստիկանների պաշտոնավարումը եւ քրգործ հարուցվի, ինչը չի արվել»,-ասաց գնդապետ Մուրադյանը:

դիտվել է 460 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am