Էրդողանը հարցեր է լուծելու
Press TV-ն-ն հայտնում է,որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սկսել է իր շրջագայությունը դեպի Պարսից ծոցի 3 երկիր,որի առաջին կանգառը Սաուդյան Արաբիան է, որտեղ Էրդողանը կփորձի կարգավորել արաբական երկրների և Կատարի միջև սրվող դիվանագիտական կոնֆլիկտը։ Կիրակի Ջեդդա քաղաքում նրան ընդունել է Սաուդյան թագավոր Սալման բին Աբդուլազիզ ալ-Սաուդը: Այնուհետև Էրդողանն այցելելու է Քուվեյթ, որը նույնպես ակտիվ կողմ է Կատարի շուրջ ծագած կոնֆլիկտում։ Էրդողանը այսօր կմեկնի Կատար, որտեղ կհանդիպի էմիր Շեյխ Թամիմ բին Համադ ալ-Թանիի հետ:
