Միջազգային շուկաները կանգնած են ճգնաժամի առաջ. Ջորջ Սորոս
Ամերիկյան հայտնի միլիարդատեր և ֆինանսիստ Ջորջ Սորոսը հայտարարել է, որ միջազգային շուկաները կանգնած են ճգնաժամի առաջ, որը նման է 2008թ-ի ճգնաժամին: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն՝ հղում անելով RNS-ին: Նրա խոսքերով՝ Չինաստանը դեռ չի կարողանում գտնել տնտեսական աճի նոր մոդելը և յուանի փոխարժեքի արժեզրկումը խնդիրներ է առաջացնում ոչ միայն չինական, այլև ամբողջ աշխարհի տնտեսություններում:
