Նիկոլ Փաշինյանը կատարեց իր կյանքի երազանաքը՝ իր վրեժը լուծեց Ղարաբաղից և ղարաբաղցիներից

Նիկոլ Փաշինյանը թե որպես լրագրող, և թե որպես քաղաքական գործիչ, ձևավորվել էր մի միջավայրում, որտեղ ղարաբաղցին ընկալվում էր, որպես հայհոյանք: Պատճառները այստեղ շատ էին, բայց գլխավորը այն էր, որ մինչ 1998 թ. Հայաստանում ձևավորված քաղաքական վերնախավն իրեն համարում էր քցված այն ղարաբաղյան շրջանակների կողմից, ովքեր 1998-ից հետո եկան իշխանության:

Հենց այդ ժամանակվանից էլ Հայաստանում սկսվեց ձևավորվել հակաղարաբաղյան տրամադրություններ: Իր հերթին, այդ տրամադրությունները ստիպում էին, որ «ղարաբաղյան» կոչվող իշխանությունն իր հերթին ձևավորի իրենց թիմերը: Արդյունքում նախկին ՀՀՇ-ական շրջանակները խաղի մեջ մտցրին «ղարաբաղյան կլան» հասկացությունը, որպեսզի կարողանային տարանջատեին ղարաբաղցիներին մնացած հայաստանցիներից: Ավելին, այդ գաղափարը սկսվեց հետևողականորեն կյանքի կոչվել: Քանի որ իր հերթին «ղարաբաղյան» կոչվող իշխանությունը, մեծ հաշվով, իր բովանդակությամբ քաղաքական գիտակցություն չուներ, արդյունքում Հայաստանում այդ թունավորման հանցավոր հակաազգային և հակապետական գաղափարները սկսեցին արագորեն տարածվել: Փաշինյանը հենց այդ ժամանակ էր ձևավորվում թե որպես լրագրող, իսկ հետագայում, թե որպես քաղաքական գործիչ: Սակայն, քանի որ նրան խաղի մեջ էր մտցրել, պայմանականորեն «հակաղարաբաղցիական» կլանը, նրա մեջ նույնպես տարածվել էին այդ թունավոր պատկերացումները ղարաբաղցիների վերաբերյալ:

Ընդանուր առմամբ, Հայաստանում լուրջ քաղաքական վերնախավի ձևավորման գործընթաց այդպես էլ չսկսվեց, քանի որ այդ գիտակցությունը չկար ոչ, պայմանական ասած «հակաղարաբաղյան», ոչ էլ «ղարաբաղյան» կլանի մոտ:

Երկու կողմում էլ կար ցածր քաղաքական գիտակցություն, և երկու կողմն էլ ընկլալում էին բացառապես կամ փողի, կամ ուժի գործոնները:

Արդյունքում, այդ ժամանակ Հայաստանում ձևավորվեց ակնհայտորեն հակաազգային և հակապետական մի խավ, որի գերնպատակն էր «ազատել Հայաստանը տականք ղարաբաղցիներից»:

Ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, որ այդ նույն նպատակներն էին դրված նաև Թուրքիայի «ՄԻԹ» անվտանգության ծառայության կողմից Հայաստանի նկատմամբ:

Քանի որ Հայաստանը միատարր էր, Անկարայում որոշել էին հենց այդ շրջանակների օգնությամբ ջլատել Հայաստանի հանրային կյանքը: Այլ բազմազգ երկրներում, օրինակ Ռուսաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում ազգամիջյան հակամարտության խրախուսումը համարվում է հակապետական հանցագործություն և պատժվում է ամենախիստ ձևով: Նույնիսկ հարևան Վրաստանում է դա արգելված: Քանի որ այդ երկրների քաղաքական ղեկավարները հասկանում են, որ ազգամիջյան խռովությունը պետության կործանման ամենակարճ ճանապարհն է:

Մինչդեռ միատարր Հայաստանում Թուրքիային հաջողվեց սերմանել այդ հակասությունները, գրեթե չունենալով որևէ բնական հիմք: Այստեղ պետք է նշել, ոչ միայն «հակաղարաբաղյան» կլանի բացահայտ հակապետական գործունեության մասին, այլև «ղարաբաղյան» կոչվող իշխանության անմեղսունակ պահվածքի մասին: Քանզի բացահայտ հակապետական արարքները ոչ միայն հանդուրժվում էին, այլև ընկալվում էին, որպես «այլընտրանքային» դրսևորում: Իհարկե, այդ ամենը ոչ մի կապ չուներ ժողովրդավություն հասկացության հետ:

Ինչպես որ, օրինակ, ԱՄՆ-ում սևերին ռասայական հիմքի վրա մեղադրանքը համարվում է հանցանք և պատժվում է պետության կողմից:

Այդ տեսանկյունից Փաշինյանի ձևավորման մեջ իր ոչ փոքր մեղքն ունի նաև նախկին իշխանությունը:

Այդպես է լինում, երբ երկրում ձևավորված իշխանությունը չի ունենում լիակատար քաղաքական գիտակցություն, այլ փորձում է իր բոլոր հարցերը լուծել ուժի, կամ փողի միջոցով:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

zham.am

դիտվել է 804 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am