Դրախտային հանգիստ. որտեղ են հանգստանում մոլորակի ամենահարուստ մարդիկ/տեսաշար/

Միլիարդատերերը, համաշխարհային քաղաքականության եւ հեռուստատեսության աստղերն ամռանը նախընտրում են հանգստանալ մասնավոր կղզիներում։ Էքստրեմալ տուրիզմի փոխարեն նրանցից շատերը նախընտրում են հարմարավետ հանգիստ իրենց ընտանիքների հետ արդեն իսկ փորձարկված վայրերում։ Wnews.am-ը ներկայացնում է հինգ վայր, որտեղ իրենց հանգիստն են վայելում մոլորակի ամենահարուստ ու ճանաչված մարդիկ. Բարաք Օբամա. Վիրգինյան կղզիներ, Նեկեր կղզի Նեկեր մասնավոր կղզին պատկանում է Ռիչարդ Բրենսոնին, ով Virgin Group-ի հիմնադիրն է։ Կղզին տեղակայված է Կարիբյան ծովում։ Հյուրանոցում ընդամենը  6 վիլա է, որոնք կառուցված են ինդոնեզական էկզոտիկ ոճով։ Հյուրերի առավալեգույն թիվը  28-ն է։ Մշտական հյուրերի թվում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։ Մեկ գիշերվա արժեքը  5000 դոլար է։ Կղզում հինգ ավազե լողափեր են, բաց լողավազան, բար,  SPA-կենտրոն, հոգա, ջրային սպորտի մի քանի տեսակ։

Ռոման Աբրամովիչ. Ֆրանսիայի ծովափնյա տարածքներ, Սեն-Բարտելեմի

Սեն-Բարտելեմին միլիարդատերերի կղզու իր կարգավիճակը ստացել է 1957թ., երբ Դեւիդ Ռոքֆելլերը ձեռք բերեց այդ կղզու հողատարածքները։ Նրա հետքերով կղզի ուղեւորվեցին Ֆորդերը, Ռոտշիլդերը եւ կղզում հայտնվեցին թանկարժեք խանութներ, ակումբներ, հյուրանոցներ եւ ռեստորաններ։

Ամռանը կղզում միանգամից աչքի են ընկնում մեծ զբոսանավեր, որոնց թվում է նաեւ Աբրամովիչինը։

Forbes-ի տվյալներով, վերջինս 2009թ. գնել է  F 12 ամենաթանկարժեք տունը կղզում, Դեւիդ Ռոքֆելերի առանձնատունը Սեն-Բարտելեմիում, որն արժե 89 մլն դոլար։  

Բիլլ Գեյթս. Խորվաթիա, Խվար կղզի

Խվարը արեւային կղզի է, որը տեղակայված է Խորվաթիայի հյուսիսում՝ գեղեցիկ բնությամբ, ոսկեգույն ավազե լողափով եւ փափուկ կլիմայով։ Այստեղ հաճախ են լինում Բեյոնսեն, Թոմ Քրուզը, արքայազն Հարին։

Նավահանգստում կարելի է զբոսանավ վարձակալել։ Օրինակ՝  Beluga-ն մեկ շաբաթով վարձակալելն արժե  40 000 եվրո։

 

Oփրա Ուինֆրի. Ֆիջի

Հանգիստ ծով, տրոպիկական կլիմա, գեղեցիկ լողափեր ու լավ հյուրանոցներ. Ֆիջին իդեալական հանգստի վայր է։

Դելֆինի մասնավոր կղզին կարող է ընդունել ընդամենը ութ հյուր։ Կղզում կա ամենը, ինչ անհրաժեշտ է համրարավետության ու մենության համար. սպա կենտրոն, ջրային սպորտաձեւի տեսակներ եւ լավ ռեստորան։

Մեկ գիշերն արժե 1700-ից 2000 դոլար։

Ֆիջին Օփրա Ուինֆրիի ամենասիրելի հանգստավայրն է։ Նրան հաճախ են մտերիմների հետ հանգստանալիս նկատում Ֆիջիում։ Նրա ընկերական շրջապատում են նաեւ Օբամաները։

Ուորեն Բաֆեթ. ԱՄՆ, Կալիֆորնիա, Լագունա-Բիչ

Լագունա-Բիչը կոլորիտային հանգստի վայր է՝ հին տներով, սուբտրոպիկական այգիներով, փոքրիկ լճերով։

Քաղաքում մասնավոր տներն արժեն 8000-ից մինչեւ 13, 5 մլն դոլար։ Լագունա Բիչի սեփականատերերից է Ուորեն Բաֆեթը. նա այնտեղ տուն է գնել 1971 թ., երբ կուրորտն այդքան հայտնի չէր։ Բաֆեթն այդ տունը վաճառում է  11 միլիոն դոլարով։

դիտվել է 190 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am