«Դաբրոյի» սպասելիս. Ով է ղեկավարում Սամվել Բաբայանին

«Հրապարակ» թերթը գրում է. «Բրյուսելյան վերջին հանդիպումից հետո նախօրեին Արցախի խորհրդարանը, բացառությամբ Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցության, հանդես եկավ Հայաստանի իշխանություններին ուղղված կոշտ պատասխանով՝ հերթական անգամ հորդորելով զերծ մնալ Արցախի հարցում աղետալի որոշումներից, ինչն արել էին դեռեւս առաջին հանդիպումից հետո՝ ապրիլի 14-ին։ «Ստեղծված պայմաններում Հայաստանի Հանրապետության իշխանությունները պարտավոր են առաջնորդվել բացառապես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգային ատյաններում առաջ տանելու եւ պաշտպանելու դիրքորոշմամբ՝ հիմք ընդունելով 1992թ. հուլիսի 8-ի ՀՀ Գերագույն խորհրդի որոշումը, համաձայն որի՝ «Հայաստանի համար անընդունելի է համարվում միջազգային կամ ներպետական ամեն փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ-ն նշված կլինի Ադրբեջանի կազմում»:

Ե´վ Արցախում, ե՛ւ Հայաստանում գործող իշխանությունների համար առաջնահերթ պետք է լինեն հայկական երկու հանրապետությունների կազմավորման մասին հռչակագրերը, 1991թ. սեպտեմբերի 2-ի որոշմամբ ու 1991թ. դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեով ամրագրված արժեքները: Որեւէ պաշտոնյա, որեւէ քաղաքական ուժ լիազորված չէ առանձնաբար որոշել հայրենիքի ապագան, որի կերտման համար մեր ժողովրդի հազարավոր զավակներ չեն խնայել իրենց կյանքը»,- նշված է նախօրեին չորս ուժերի հայտարարության մեջ։


Հիշեցնենք, որ Փաշինյան-Շառլ Միշել-Ալիեւ բրյուսելյան եռակողմ հանդիպումից ու ԵԽ նախագահ Միշելի հայտարարությունից պարզ դարձավ, որ կողմերը ոչ միայն հրաժարվում են Արցախի կարգավիճակի խնդիրը քննարկելուց, այլեւ բանակցային խոսույթից որոշել են դուրս թողնել «Լեռնային Ղարաբաղ» կամ «Ղարաբաղի հակամարտություն» քաղաքական եւ աշխարհագրական հասկացությունները, փոխարենը նրանք ընդամենը անհրաժեշտություն են համարում ապահովել «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը», ինչը ենթադրում է արցախցիների՝ ազգային փոքրամասնության կարգավիճակով գոյատեւում Ադրբեջանի կազմում։

Առաջին իսկ պահից տարակուսելի էր Բաբայանի կուսակիցների պահվածքը հատկապես այն համատեքստում, որ անգամ Արայիկ Հարությունյանի հիմնած կուսակցությունն է ստորագրել հիշյալ հայտարարության տակ։ Փաստացի ստացվում է, որ Արցախում միայն Սամվել Բաբայանն ու իր կուսակիցները դեմ չէին Արցախի՝ Ադրբեջանի կազմում կարգավիճակին։ Շատերի այսօրինակ քննադատություններից հետո երեկ Բաբայանի կուսակցությունը հայտարարություն տարածեց, որով, եթե ամփոփ ներկայացնենք, մերժում են Շառլ Միշելի հայտարարությունը եւ եվրոպական միջնորդությունը։

Դրանում ասվում է նաեւ․ «ՀՀ իշխանությունները պարտավոր են` • բանակցային հիմնական սկզբունքների եւ տարրերի վերաբերյալ ստանալ Արցախի ժողովրդի եւ նրա կողմից ընտրված իշխանությունների համաձայնությունը, ԼՂ հարցով բանակցություններ վարել կա´մ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, կա´մ այլեւս նախադեպ ունեցող Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ ձեւաչափում: Իսկ հարակից միջնորդությունների շահագրգիռ ջանքերը կարող են եւ պետք է ուղղված լինեն վերոնշյալ ձեւաչափերի շրջանակում ԼՂ հակամարտության վերջնական կարգավորումը խրախուսելուն եւ աջակցելուն»:

Այդուհանդերձ, Բաբայանի ուշացած հայտարարությունն ավելի մեծ տարակուսանքի տեղիք տվեց այն առումով, թե ինչու չի միացել խորհրդարանի մյուս ուժերին, եթե, ըստ էության, դեմ է բրյուսելյան հանդիպմանը: Բացի դա, տարօրինակ է, որ ռուսական գործոնն է առաջ մղում, չնայած ինքը ՌԴ-ում պերսոնա նոն գրատա է հայտարարված։ Մեր աղբյուրներն ասում են, որ Փաշինյանն է Բաբայանին հորդորել հանդես գալ նման շեշտադրումներով։

Բանն այն է, որ բրյուսելյան հանդիպումով եւ Միշելի հայտարարության համաձայն՝ Ռուսաստանը դուրս է մնում կարգավորման պրոցեսից: Բաբայան-Փաշինյան մտերմությունը հաշվի առնելով՝ «Միասնական հայրենիքի» չմիանալն Արցախի հայտարարությանը կարող էր դիտարկվել որպես ՀՀ իշխանությունների ապտակ` ուղղված Ռուսաստանին։

Բաբայանին թվացել է, թե իրենց բացակայությունը հայտարարությունից չի նկատվի այս ներքաղաքական թոհուբոհի մեջ, ու չի ցանկացել միանալ ՀՀ իշխանությունների դեմ հայտարարությանը, սակայն աղմուկից հետո ուղղել է սխալը: Իսկ Արցախի քաղաքական ուժերի հայտարարությանը չմիանալու պատճառաբանությունը հետեւյալն է․ ««Միասնական հայրենիք» կուսակցությունը վերահաստատում է օրախնդիր մարտահրավերներն ու դրանց գործնական լուծումները չարտացոլող գործողություններից ձեռնպահ մնալու իր հանձնառությունը, ինչի հիմնավորմամբ կուսակցության խորհրդարանական խմբակցությունը հրաժարվել է միանալ ս.թ. մայիսի 24- ին ԱՀ ԱԺ խմբակցությունների տարածած հայտարարությանը»: Հայտարարությանը միացած խորհրդարանի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը լկտի սուտ է համարում այդ պատճառաբանությունը՝ ասելով, որ Բաբայանի կուսակից պատգամավորները ոչ միայն գործնական քայլերի առաջարկներ չեն արել, այլեւ, առհասարակ, հայտարարության տեքստը կազմելիս որեւէ առաջարկ չեն արել։

«Երբ քննարկում էինք հայտարարությունը, իրենց խմբակցության ղեկավարը որեւէ առաջարկ չարեց, մենք միայն լսեցինք խմբակցության ղեկավարից, որ հայտարարությանը միանալ-չմիանալու հարցն իրենք չեն որոշում, սպասում են Հայաստանից «դաբրոյի»։ Մեր հայտարարությունը կարող էր ավելի վաղ լինել, դուք գիտեք, որ խորհրդակցությունից մեկ օր անց հրապարակեցինք, բայց մենք սպասում էինք գործընկերների պատասխանին, իրենք էլ՝ Սամվել Բաբայանի «այո»-ին կամ «ոչ»-ին, իսկ վերջում հրաժարվեցին»,- ասաց Գալստյանը` շեշտելով, որ «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավարն անձամբ է ասել:

«Սպասում ենք՝ Սամվել Բաբայանն այդ հայտարարության տեքստն ինչոր մարդկանց տա, հետո նոր իրենց համաձայնությունը տան կամ չտան, քննարկման ընթացքոււմ էլ ղեկավարը մի քանի անգամ առանձնացել եւ փորձել է կապ հաստատել Սամվել Բաբայանի հետ»։ «Արդարություն» խմբակցության ղեկավարի կարծիքով՝ չի բացառվում, որ Բաբայանի կուսակիցները չեն միացել իրենց, քանի որ ՀՀ իշխանություններին ուղղված քննադատական կոչեր կային. «Իհարկե, ճիշտ կլինի՝ իրենք ասեն, թե իրականում ինչի չմիացան։

Իսկ եթե իբր գործնական առաջարկներ ունեին, կարող էին մեր հայտարարությունից մեկ-երկու ժամ հետո իրենց տեքստը հրապարակել, ոչ թե սպասել, մեկ օր հետո նման ձեւով մանիպուլացնել։ Այս մարդիկ չեն կողմնորոշվում՝ հայտարարությունը խմբակցությո՞ւնն է տարածել, թե՞ կուսակցությունը: Տարբեր տեղեր տարբեր է ներկայացվում, այդպես չկողմնորոշված էլ մերժեցին մեզ՝ խախտելով Արցախի հարցում Արցախում ձեւավորված քաղաքական միասնականությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 577 անգամ
Լրահոս
Մենք ունենք ադեկվատությունը կորցրած առաջնորդ․ Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանի մասին Պատերազմի եռագլուխ դեւը Փաշինյան-Ալիև-Էրդողան դևն է. Քրիստինե Վարդանյան Քաղաքացին պետք է ընտրի անվտանգային երաշխիքով և արժանապատվության վրա հիմնված խաղաղություն․ Զաքարյան Հորմուզի նեղուցը խիստ վերահսկվում է Իսրայելն անվտանգությունն օգտագործում է որպես պատրվակ՝ նոր հողեր զավթելու համար․ Ֆիդան ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների հավելավճարները կփոխվեն Յուրաքանչյուր երկրի համար ամենամեծ սպառնալիքն անհաջող առաջնորդն է․ Ռոբերտ Քոչարյան Մարիա Կարապետյանը հաստատում է, որ արցախցիները բռնի տեղահանվել են էթնիկ զտումից փրկվելու համար American Airlines-ը հայտարարություն է տարածել Արման Ծառուկյանին ինքնաթիռից հեռացնելու վերաբերյալ Դատախազությունը պահանջում է Վրթանես Հակոբյանից հօգուտ պետության բռնագանձել 1 անշարժ,4 շարժական գույք Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը Փաշինյանենք միլիարդներ են ծախսել մի խայտառակ ծրագրի համար․․․ Արմենուհի Կյուրեղյան (video) Մարդիկ պետք է հասկանան, որ վտանգի տակ ենք․ Փաշինյանը մնաց՝ երկիր չենք ունենա․ հարցում (video) «Ձեզնից խոսե՛ք․․ թուրք եք տեսնում, կուրծք եք բացում»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) «Թույն ու թարախով ապրած շորթո՛ղ, բոմժությունից խոսելուց առաջ քո շանգյալներին տեր կանգնի»․ Շահինյան (video) Ղեկավար դառնալուց առաջ բժշկական ստուգում պետք չէ՞, կիսահիվանդն է կառավարում. քաղաքացին` Քոչարյանին (video) «Ես շուն պահող եմ,բայց դրան շան տեղ մի դրեք»․Ռոբերտ Քոչարյանի կոշտ պատասխանը՝ Փաշինյանի վիրավորանքին (video) «Էս խուլիգան խունտան քրեորեն պատժվելու՞ է»․ քաղաքացին՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Ռոբերտ Քոչարյանի դիպուկ պատասխանը քաղաքացու պահանջին (video) Ռոբերտ Քոչարյանը բացահայտեց՝ ինչու էր Փաշինյանը երեկ իրեն կորցրել․․․․ (video) Շատ ժամանակ չունենք․ Քոչարյանը շատ կարճ ժամանակում այդ հարցը լուծելու է․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Ժողովու՛րդ, 3 քայլ ենք անում ու սրանց հարցը լուծում․ Իշխան Սաղաթելյան (video) Ես ձեզ ասում եմ՝ թմրամոլությունը հիմնահատակ վերացնելու ենք․ Աննա Գրիգորյան (video) «Պատերազմի եռագլուխ դև դու՛ ես ու քո․․․»․ Քրիստինե Վարդանյանը՝ Փաշինյանին (video) Շանտաժ է անում, լավա օրն էլ չի ասում պատերազմի, հիմա էլ ռայոններն ընկած քարտեզ ա բաժանում․ հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am