Թրամփը կաջակցի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կաջակցի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներին: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը: «Նախագահի վարչակազմը աջակցում է Ռուսաստանի դեմ խստությանը, մասնավորապես՝ նոր պատժամիջոցների հարցում»,- ասել է նա ABC-ի հետ հարցազրույցում: Այնուհետև հավելել, որ Սպիտակ տունն աջակցում է օրինագծի ներկայիս խմբագրմանը:
