Ոստիկանությունից հայտնել են, որ Անվտանգության խորհրդի շենքում ոչ մի աշխատակից չկա․ Իշխան Սաղաթելյան (video)

Ցանկացած շենք, որ շրջափակում ենք, սահմանված ժամանակ չկա, շրջափակում ենք այնքան, որքան ժողովուրդը ցանկանում է: Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, Բաղրամյան պողոտայում, ՀՀ նախագահական նստավայրի մոտ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Այսօրվա ակցիայի նպատակը պարզ է, մենք առաջին օրից հայտարարել ենք, որ այն պետական հաստատությունները, որոնք չեն սպասարկում Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը, պետք է շրջափակվել ՀՀ քաղաքացիների կողմից, խոչընդոտվի իրենց գործունեությունը, որովհետեւ չեն սպասարկում մեր պետության շահերը: Նախագահականն իր նախագահով հանդերձ այն պետական կարեւոր պետական հաստատությունն է, որը ոչ մի առնչություն չունի մեր պետականության պաշտպանության ու մեր երկրի հետ: Ինքն ըստ էության, ՔՊ-ի ներկայացուցիչն է նախագահականում նստած: Մեկ ամիս է երկրում տեղի են ունենում հմաժողովրդական ընդվզման ակցիաներ, որեւէ արձագանք չկա: Նախագահը ոչ մի կերպ չի արձագանքում ազգադավ ծրգրերին, որովհետեւ ինքն այս շենքում հայտնվել է հենց այդ նախապայմանով: Նիկոլը կառավարության նիստում հայտարարեց, որ մեզ պետք է նախագահ, որը կկիսի մեր թիմի հետ պատասխանատվությունը»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը:Նա տեղեկացրեց, որ այս պահին շրջափակված է նաեւ Անվտանգության խորհրդի շենքը. «Դա ամենեւին պատահական չէ, ԱԽ քարտուղարը այն հիմնական պաշտոնյաներից է, որ ամեն օր եւ ամեն կերպ հիմնավորում է այն բոլոր զիջումները, որոնք իրենք պատրաստվում են իրականացնել: Մեր նպատակը շատ պարզ է՝ շրջափակել այս հաստատությունների շենքերը եւ թույլ չտալ իրենց աշխատանքը, որովհետեւ իրենք իրենց աշխատանքով նպաստում են այն կորուստներին, որոնք տեղի են ունենում»,-ասաց ԱԺ փոխխոսնակը:

Հիշեցնենք, որ վաղ առավոտյան «Դիմադրություն» շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվել են Բաղրամյան պողոտա, որտեղ շրջափակել են նախագահական նստավայրը։

Նախօրեին «Դիմադրության» շարժման երթը շրջափակել էր ԱԳՆ բոլոր մուտքերը եւ դրանք փակ պահել մի քանի ժամ, իսկ երեկոյան հանրահավաք էր տեղի ունեցել Սասունցի Դավթի արձանի մոտ:

դիտվել է 101 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am