Միակ հույսը ռուս զբոսաշրջիկներն են


Փետրվարի վերջին ռուս-ուկրաինական հակամարտության սրումը և Ռուսաստանի Դաշնության հանդեպ կիրառված պատժամիջոցներն աննախադեպ անորոշություն են ստեղծել տարածաշրջանային տնտեսության համար։ Հայաստանում տնտեսական աճի ցուցանիշը զգալիորեն նվազել է և, ըստ ԿԲ կանխատեսումների, կկազմի 1,6 տոկոս։Էներգակիրների համաշխարհային շուկաներում և պարենային ապրանքների շուկաներում գնային միջակայքը շարունակում է զգալիորեն ընդլայնվել։ Միաժամանակ աճում են գների աճի սպասելիքները։ Հայաստանում 2022թ․ավարտին 12-ամսյա գնաճը կանխատեսվում է շուրջ 7 տոկոս՝ նախապես պլանավորված 4 տոկոսի փոխարեն։
Ըստ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Սարգսյանի գնահատականների՝ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող կոշտ պատժամիջոցները էական բացասական ազդեցություն կունենան Հայաստանի տնտեսության վրա, ինչը հիմնականում կանդրադառնա արդյունաբերական աճի տեմպերի դանդաղման եւ դրամական փոխանցումների կրճատման վրա։
«Բավականին բարձր անորոշությունների և բազմակողմ ռիսկերի ձեւավորման պայմաններում Կենտրոնական բանկը իրավիճակի հետագա զարգացման մի շարք սցենարներ է մշակել, որոնցից մեկն ընկած է դրամավարկային քաղաքականության ընթացիկ ծրագրի հիմքում։ Ըստ այս սցենարի՝ ռուս-ուկրաինական ռազմաքաղաքական հակամարտության և Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների հետեւանքով այս տարի սպասվում է երկրների, ինչպես նաև Հայաստանի միջազգային և հիմնական գործընկերների տնտեսական աճի տեմպերի զգալի դանդաղում։ Ռուսաստանի դեպքում սպասվում է տնտեսական անկում։ Միաժամանակ, մատակարարման շղթաների խաթարումներով եւ առկա մեծ անորոշությամբ պայմանավորված՝ էներգակիրների եւ պարենային ապրանքների միջազգային շուկաներում գնաճային միջավայրը ընդլայնվելու է եւ ավելանալու են գնաճային սպասումները։»,- հայտնել է ԿԲ նախագահը։

Համախառն պահանջարկի վրա բացասական ազդեցությունը մասամբ կմեղմվի զբոսաշրջության ոլորտում սպասվող որոշակի աշխուժացմամբ՝ պայմանավորված հիմնականում Ռուսաստանից ժամանած այցելուների զգալի ավելացմամբ։

Մարտին Գալստյանի խոսքով՝ միջազգային այցելուների սպասված աճը, ներքին պահանջարկի ընդլայնումը հուշում են ներկայացվածից որոշակի ավելի դրական միտումների մասին։
ԿԲ-ն նաև հույս ունի, որ գնաճային կարգավորմանն ուղղված հետեւողական դրամավարկային քաղաքականության շնորհիվ, 12-ամսյա գնաճը աստիճանաբար կնվազի եւ միջնաժամկետ հատվածում կկայունանա՝ հասնելով նպատակային 4 տոկոսի միջակայքին։

Հայկ Դավթյան

դիտվել է 2587 անգամ
Լրահոս
Երևան-Սևան ճանապարհին «Toyota Camry»-ն հայտնվել է բաժանարար գոտու խոտածածկույթի վրա․ կա վիրավոր Նիկոլն ընկնում է իր փորած փոսը. Ալիևը սարսափելի հայտարարություն է արել. Նահապետյան (video) Պահանջում ենք դադարեցնել Սրբազանի անձի, առողջության և փաստաթղթերի շահարկումը Անկախության դեմ ամենավտանգավոր հարձակումը ներսից է. Սամվել Կարապետյանի ուղերձը «Կռունկ» երգող Անահիտ Մանասյա՛ն, կրկեսիդ վերջ տուր ու գնա Բաքու. Նաիրա Զոհրաբյան (video) Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնից «Նիկոլի Սասո՛ւն, դե պատասխան տուր էսօրվա ասածիդ համար․ այդ ի՞նչ հողեր եք բա նվիրել Ադրբեջանին» (video) Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ «Հասմիկ Հակոբյա՛ն, դու ո՞վ ես, ի՞նչ ես էշ-էշ խոսում, կարո՞ղ է Պապիկյանի տեղն ես նստել». Նահապետյան (video) ՇՏԱՊ. Սպասեք աղետի․ ԿԲ նախագահը կործանարար հայտարարություն է տարածել. Զոհրաբյան (video) Ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով Ո՞վ կլինի Ծառուկյանի հաջորդ մրցակիցը. UFC-ի նախագահը բացում է փակագծերը Մաղթում ենք Հայաստանին հետագա հաջողություններ իր եվրոպական ճանապարհին․ Լիտվայի ԱԳՆ «Ալիևն իրեն ճղում է, զանգել է Էրդողանին ու գիտե՞ք ինչ է պարզվել». Հայկ Նահապետյան (video) Թող մեր ընտանիքներից հեռու լինի վախը, մեր խոսքերից՝ չարությունը. Խորեն Սրբազան Փաշինյա՛ն, խոսիր նրա մասին, թե ինչ մենք պետք է ստանանք․ոչ մի հող չի հանձնվելու Ադրբեջանին․Աբրահամյան (video) «Պահեստազորի սպա Հայկ Նահապետյանի պատասխանը Սասուն Միքայելյանի այսօրով լկտիությանը» (video) Մեր ուսերի վրա է մնացել այդ բեռը, հիմա գործելու մեր ժամանակն է․ Վեհափառը՝ Եռաբլուրից (video) Վիվառոյի Վիգենի ձեռքից օրը ցերեկով ամեն ինչ խլելու են.նոր օլիգարխիկ համակարգ է ձևավորվում.Նահապետյան (video) Վեհափառ Հայրապետը բարձրաստիճան հոգևորականների հետ այցելել է Եռաբլուր (video) Մենք ակնկալում ենք ամրապնդել տնտեսական կապերը, խթանել ամերիկյան ներդրումները Հայաստանում․ Ռուբիո Մեր պայքարը շարունակվում է, հայկական պետությունը պիտի ապրի՛ և հարատևի՛․ ՀՅԴ Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն Շեյխերից ստացել եմ առաջարկ՝ տեղափոխվելու ամենազարգացած երկրներ, ասել եմ՝ ոչ, հայրենիքս Հայաստանն է Արտակարգ դեպք․ «Իջևան» ԲԿ-ում պտուղը ծնվել է մահացած
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am