Swift Response զորավարժությունների ժամանակ 12 ամերիկացի զինվորական է տուժել
Ռումինիայի ավիաբազաներից մեկում՝ Swift Response 17-1 զորավարժությունների շրջանակում օդապարիկի վայրէջքի ժամանակ 12 ամերիկացի զինծառայող է տուժել։ Այս մասին հայտնում է mediafax.ro գործակալությունը։ Ինչպես նշվում է՝ նման զորավարժությունները որոշակի ռիսկ են ներկայացնում։ Այսպիսով, ըստ գործակալության, այն հանգամանքը, որ զորավարժություններին մասնակցող 500 զինվորականներից 12-ն աննշան վնասվածքներ են ստացել, կարելի է համարել բավարար արդյունք, քանի որ տոկոսային հարաբերակցությունը փոքր է։
