Մակրոնի վարկանիշը 1 ամսում կտրուկ նվազել է
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարկանիշը նվազել է շուրջ 10 տոկոսով։ Այս մասին են վկայում Ifop հետազոտական ընկերության անցկացրած հարցման արդյունքները՝ փոխանցում է Journal du Dimanche-ը։Իշխանության ղեկին 3 ամսվա ընթացքում այսքան կտրուկ նվազել էր միայն Ժակ Շիրակի նկատմամբ վստահությունը 1995 թվականին: Նման տվյալներ ստացվել են «Ifop» կենտրոնի իրականացրած հարցումների միջոցով: Հուլիս ամսվա դրությամբ՝ Մակրոնի հանդեպ ֆրանսիացիների վստահության մակարդակը կազմել է 54 տոկոս: Ենթադրվում է, որ վարկանիշի նվազումը կապված է վերջերս անվտանգության ոլորտում ծախսված մեծ գումարների շուրջ ծագած սկանդալի հետ։ Այս մասին հայտնում է «Vesti.ru»-ն:
