Պատժախցում պայմանները հեռու են նվազագույն չափանիշներից. առկա է գարշահոտություն. Գևորգ Սաֆարյան

«Հիմնադիր Խորհրդարան»-ի անդամ Գևորգ Սաֆարյանի փաստաբան Տիգրայն Եգորյանը Facebook-ի իր էջում ներկայացրել է Սաֆարյանի հայտարարությունը. «21.07.2017 թ., երբ լրացավ Գևորգ Սարգսյանի պատժախցում գտնվելու տույժի ժամկետը, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչակազմի աշխատակիցը տեղեկացրել է, որ նրան նշանակված է թիվ 65 խուցը: Գևորգը նորից տեղեկացրեց, որ ընդհանուր մասնաշենքում գտնվելը կարող է վտանգել իր կյանքն ու առողջությունը, նորից հղում կատարելով նախկինում տրված հիմնավորումներին եւ բացատրություններին: Այնուհետեւ ՔԿՀ-ի աշխատակիցները առաջարկեցին մեկ այլ խուց, նորից հիմնական մասնաշենքում, ինչից Գևորգը նույնպես հրաժարվում է նույն պատճառաբանությամբ: Այնուհետեւ Գեւորգին ներկայացվեցին կալանավորների լուսանկարներ եւ պարզաբանելով, որ այդ անձինք հանդիսանում են առաջարկված խցերի կալանավորներ եւ հարցրել են թե արդյոք ունի թշնամանք տվյալ անձանց հետ կամ արդյոք նրանց մեջ կան իրեն սպառնացող անձինք: Զննելով տվյալ լուսանկարները Գեւորգը տեղեկացրել է, որ դրանց մեջ կան լուսանկարներ, որոնք շատ նման են այն մարդկանց, ովքեր իր հասցեին հնչեցրել են սպառնալիքներ, բայց չի կարողացել ստույգ ճանաչել: Այնուհետեւ Գեւորգին ներկայացրեցին մի թուղթ, որի էությունն այն էր, որ թիվ 006 խցի (որտեղ նա 2016թ փետրվարից պահվում էր եւ ուր հիմա խնդրում է իրեն տեղափոխել) 7 կալանավորից երեքը բողոք են ներկայացրել, հայտնելով, թե իբր Գեւորգը կոնֆլիկտային անձնավորություն է, եւ ըստ էության խնդրել էին նրան այդ խուց չտեղափոխել: Փաստացի այդ անձանց հետ Գեւորգը ամիսներ շարունակ գտնվել է նույն խցում եւ ունեցել է շատ լավ մտերիմ հարաբերություններ եւ կասկածելի էր, որ այդ անձինք ներկայացրած լինեին նման փաստաթուղթ, Գեւորգը չի բացառում, որ նրանց նկատմամբ կարող էին ճնշումներ կիրառված լինեին: Չի բացառվում նաեւ, որ այդ մարդկանց ստորագրությունները կարող էին ուղղակի կեղծված լինեին: Այնուհետեւ Գեւորգին առաջարկեցին դիմում գրել, որով նա պետք է խնդրեր իրեն մեկուսացնել մենախցում, սակայն նա տեղեկացրել է, որ նման խնդրանք չունի եւ համապատասխան դիմում է գրում ՔԿՀ-ի պետին, որպեսզի իրեն տեղափոխեին 6-րդ հատուկ մասնաշենք տեղեկացնելով, որ հենց այդ մասնաշենքում է ավելի արդյունավետ ապահովված իր անվտանգոււթյան եւ անձեռնմխելիությունը: Այնուհետեւ Գեւորգին հայտնեցին, որ պատժախցի տույժի ժամկետն ավարտված է, սակայն իրեն շարունակելու են պահել նույն պատժախցում: Ըստ էության իմաստն այն էր, որ այն խուցը, որը հանդիսանում էր պատժախուց, այժմ օգտագործվելու է իբր Գեւորգի մեկուսացումն ապահովելու նպատակով, իբր իր անվտանգության շահերից ելնելով: Գեւորգը պահանջում է տեղեկացնել իր պաշտպանին, որ այցելի իրեն, ինչը մերժվեց: Ըստ Գեւորգի՝ պատժախցի պայմանները հեռու են նվազագույն կենսական կարիքները բավարարող չափանիշներից՝ այն կիսանկուղային է, առանց արեւի ուղիղ ճառագայթների, մշտապես առկա է բարձր խոնավություն, մշտապես առկա է գարշահոտություն և կոյուղու հետ առկա խնդիրների պատճառով, երբեմն կոյուղաջրերը արտահոսում են խուց, ինչպես նաեւ խցի հարակից միջանցքում արտահոսում են կոյուղաջրերը, որոնք կուտակվում են միջանցքում եւ որոնց ամբողջ տարածքով տարածվելուց խուսափելու նպատակով ՔԿՀ-ի վարչակազմը կանչում է ինչ-որ կալանավորների, որոնք բահերով այդ կոյուղաջրերը լցնում են բանտի նկուղ՝ միջանցքում փորված անցքի միջով: Պատժախցի պատերը ամբողջովին բորբոսնած են այն բանից, որ վերին հարկի կոյուղաջրերը հոսել են պատժախցի առաստաղից: Պատժախուցը լի է տարբեր միջատներով, որոնցից որոշները անընդհատ խայթում են: Պատժախցում գտնվելու քսան օրերի ընթացքում Գևորգին ընդամենը մեկ անգամ են առաջարկել գնալ զբոսանքի, սակայն քանի որ մի քանի օր շարունակ կողքի խցերի կալանավորները պահանջում էին իրենց զբոսանք տրամադրել, սակայն նրանց չէին տրամադրում զբոսանք, նա զիջել է իր զբոսանքի իրավունքը, պայմանաով, որ զբոսանքը տրամադրվի հարակից խցերի կալանավորներին, համարելով, որ նրանց այդ զբոսանքը ավելի շատ է անհրաժեշտ: Գևորգին 01.07.2017թ. պատժախուց իջեցրել են զբոսանքի վայրից արգելելով մտնել իր թիվ 006 խուց, անձնական հիգիենայի պարագաները վերցնելու նպատակով եւ մինչ օրս անձնական հիգիենայի որոշ պարագաներ, որ նա ուներ թիվ 006 խցում, այժմ չունի: Գևորգին նաեւ չեն տեղեկացրել, որ տեսակցությունների, հանձնուքների ընդունման, ինչպես նաեւ այլ արգելքներ պայմանավորված տույժով վերացված են, ինչի մասին ինձ ՔԿՀ-ի վարչախմբի ներկայացուցիչը չէր տեղեկացրել: Գևորգը տեղեկացրել է նաեւ, որ դեմ չի լինի, որ իրեն տեղափոխեն 6-րդ մասնաշենքի թիվ 001 կամ 013 խցեր: Սակայն Գեւորգի ընկալմամբ իր դիմումները, բացատրությունները, պահանջներն ու առարակությունները, ինչպես նաեւ իրեն սպառնացող ռիսկերը որեւէ նշանակություն չունեն այս վարչախմբի համար եւ ակնհայտորեն հետապնդվում է նպատակ՝ իր համար անտանելի պայմաններ ստեղծելու եւ իրեն հյուծելու: Գևորգը հայտնում է նաեւ, որ իրեն փոխանցել են մարդու իրավունքների պաշտպանի 17.07.2017թ. գրությունը, որով տեղեկացվում է, որ իր եւ իր պաշտպանի դիմումների հիման վրա կիրառված տույժերի իրավաչափության հարցի կապակցությամբ, պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկում եւ, որ քննարկամն ընթացքի կապակցությամբ լրացուցիչ տեղեկացնելու են, ըստ երեւույթի, նորից նամակ են ուղարկելու»:

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am