Ամերիկացի գեներալ. Ռուսաստանը ամենավտանգավոր հակառակորդն է
Ռուսաստանը ԱՄՆ-ի ամենավտանգավոր հակառակորդն է։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի շտաբի պետերի միացյալ կոմիտեի նախագահ Ջոզեֆ Դանֆորդը՝ Քոլորադո նահանգի Ասպեն քաղաքում անվտանգության հարցերով համաժողովի ժամանակ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։ «Բայց ԱՄՆ-ը հիմա չի կարող իրեն թույլ տալ սպառնալիքները բաժանել առաջնայինի եւ երկրորդականի։ Ակնհայտ է, որ առաջնայնության տեսանկյունից գլխավոր խնդիրը մնում է Հյուսիսային Կորեան: Սպառնալիք են նաեւ Իրանն ու Չինաստանը։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա պետք է ջանքեր գործադրել, որ բնը չհասնի միջուկային պատերազմի: Այդուհանդերձ, չի կարելի թուլացնել համագործակցությունը Ռուսաստանի հետ ոչ ռազմական հարցերում»,-ասել է Դանֆորդը, դրանց շարքում նշելով կիբերսպառնալիքները։
