Ասադի, Ռուսաստանի եւ Իրանի ամուսնությունը երկար չի տեւի. Պենտագոնի ներկայացուցիչ
Ռուսաստանի, Իրանի եւ Սիրիայի շահերը բավական շուտ կբաժանվեն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի շտաբի պետերի միացյալ կոմիտեի նախագահ Ջոզեֆ Դանֆորդը՝ Քոլորադո նահանգի Ասպեն քաղաքում անվտանգության հարցերով համաժողովի ժամանակ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։ «Այս ամուսնությունը երկար չի տեւի։ Իրանը տարածաշրջանում մի բան է ուզում, Ռուսաստանը այլ բան։ Այդ տարաձայնությունները հաղթահարելը դժվար է: Մեր աջակցությունը Բաղդադին թույլ է տալիս նրան ունենալ անվտանգության սեփական աղբյուրները եւ լինել անկախ»,-ասել է Դանֆորդը։
