Թբիլիսիի նախկին քաղաքապետը վթարի է ենթարկվել Ադրբեջանի սահմանից վերադառնալիս
Թբիլիսիի նախկին քաղաքապետ Վանո Զոդելավան վթարի է եթարկվել Ադրբեջանի սահմանից Թբիլիսի մայրուղու վրա, փոխանցում է վրացական 1TV հեռուստաալիքը: Նրա վիճակը ծանր է, գտնվում է Թբիլիսիի հիվանդանոցում: Զոդելավան կնոջ հետ տաքսու մեջ է եղել, մայրուղու վրա տաքսուն այլ մեքենա է բախվել: Տաքսիստը շատ չի տուժել, իսկ տաքսուն բախված մեքենայի վարորդը մահացել է:
