Մոլդովայի խորհրդարանը հաստատել է ռուսական զորքերի դուրսբերման մասին հռչակագիրը
Մոլդովայի խորհրդարանը հաստատել է երկրի տարածքից ռուսական զորքերի դուրսբերման մասին հռչակագիրը: Այս մասին հաղորդում է Sputnik-Մոլդովան: Երկրի տարածքից ռուսական զորքերի դուրսբերման մասին հռչակագիրը հաստատվել է 61 պատգամավորի «կողմ» ձայնով: Այնուհետև, սոցիալիստների խմբակցության պատգամավորները քվեարկության ժամանակ լքել են նիստերի դահլիճը՝ ի նշան բողոքի: «Սա քաղաքական որոշում է: Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի հաստատման պահից»,- ասել է խորհրդարանի խոսնակ Անդրիան Կանդուն:
