Քննիչներն ուսումնասիրում են Թրամփի շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորթի գործարքները. Reuters
ԱՄՆ-ում քննիչներն ուսումնասիրում են Դոնալդ Թրամփի նախընտրական արշավի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորթին փողերի լվացման մեղադրանք առաջադրելու հնարավորությունը: Նրանք հույս ունեն, որ այս կերպ կբացահայտեն Ռուսաստանի հետ Թրամփի շտաբի հնարավոր կապերը: Այս մասին գրում է Reuters-ը՝ իր աղբյուրներին: Gazeta-ի փոխանցմամբ՝ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի խումբն ուսումնասիրում է Մանաֆորթի ֆինանսական գործունեության արձանագրություններն ու Նյու Յորքում անշարժ գույքի գործարքները, ինչպես նաեւ ուկրաինական քաղաքականությանը նրա ներգրավվածությունը: «Մյուլերի թիմը կարողանա Մանաֆորթին սպառնալ քրեական մեղադրանքներով, նրանք կարող են դա օգտագործել որպես հակակշիռ, որպեսզի նրան համոզեն համագործակցել հետաքննության հետ»:
