Իրինա Շեյքը մերկացել է Vogue-ի համար
Vogue-ի իսպանական համարի օգոստոսյան թողարկումը խոստանում է թեժ լինել, քանի որ համարի գլխավոր հերոսուհին 31-ամյա Իրինա Շեյքն է դարձել: Չորս օր առաջ մոդելը հայտնվել էր շապիկին, իսկ այսօր` Instagram-ում. ամսագիրը հրապարակել է Շեյքի լուսանկարները, ով միայն գլխարկով է, փոխանցում է Spletnik.ru-ն: Լուսանկարը երկու ժամում ավելի քան 4 հազար մեկնաբանությունների և հավանումների է արժանացել: Իսպանական Vogue-ը հրապարակել է ֆոտոշարքի այլ կադրեր ևս, որտեղ Իրինան համարձակ կերպարով է ներկայացել:
