ԱՄՆ Կոնգրեսը հակառուսական պատժամիջոցների մասին օրինագիծ է հրապարակել
ԱՄՆ Կոնգրեսի կայքում Իրանի եւ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մասին օրինագիծ է հրապարակվել, գրում է ՌԻԱ Նովոստին: Փաստաթուղթը Կոնգրեսի ստորին պալատ է ուղարկվել հուլիսի 12-ին, քվեարկությունը Ներկայացուցիչների պալատում կայանալու է հուլիսի 25-ին: Օրինագիծը, մասնավորապես, նախատեսում է կրճառել պատժամիջոցների ցանկում ներառված ռուսական բանկերի շուկայական ֆինանսավորման առավելագույն ժամկետը՝ հասցնելով 14 օրվա, նավթագազային հատվածի ընկերությունների պարագայում՝ 30 օրվա: ԱՄՆ նախագահը կարող է պատժամիջոցներ սահմանել անձանց նկատմամբ, որոնք մտադիր են ռուսական արտահանման խողովակաշարերի նախագծերում տարեկան ավելի քան 5 մլն դոլարի ներդրումներ կատարել կամ նախագծերին ծառայություններ, տեղեկատվական աջակցություն մատուցել, տեխնոլոգիաներ մատակարարել:
