ՔՊ վարչությունը նոր կազմ կունենա. որոշների ճակատագիրն անհայտ է. ովքեր են «պլանի տակ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սեպտեմբերի 18-ին համագումար կանցկացնի՝ կուսակցության վարչության անդամների ընտրության օրակարգով: Ի սկզբանե այն նախատեսված էր անցկացնել մայիսին, սակայն փոխել են օրը` կապված անհնազանդության ակցիաների հետ:

Այս փուլում կմեկնարկի ՔՊ վարչության անդամների առաջադրման գործընթացը,


եւ ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել: ՔՊ-ական մեր աղբյուրները

փոխանցում են, որ վարչության կազմում փոփոխությունները քիչ են լինելու:

Մեր տեղեկություններով՝ այն կարող է այսպիսի տեսք ունենալ`

1. Նիկոլ Փաշինյան

2. Սուրեն Պապիկյան

3. Ռուբեն Ռուբինյան

4. Ալեն Սիմոնյան

5. Տիգրան Ավինյան

6. Արփի Դավոյան

7. Ռոմանոս Պետրոսյան

8. Հակոբ Արշակյան

9. Արարատ Միրզոյան

10. Արայիկ Հարությունյան

11. Արմեն Փամբուխչյան

12. Վահագն Ալեքսանյան

13. Նազելի բաղդասարյան

14. Հակոբ Սիմիդյան:

Թերեւս անհասկանալի է միայն Մխիթար Հայրապետյանի թեկնածության հարցը, հնարավոր է՝ նա չառաջադրվի: Վերջին ժամանակներս նա իրեն հեռու է պահում թիմից, իսկ մյուսների դեպքում թերեւս հստակություն կա: Մինչեւ այս ամսվա վերջ պետք է թեկնածուներ առաջադրվեն« եւ դրանից հետո մարզերի եւ Երեւանի պատվիրակները պետք է գան ու ընտրություն կատարեն: Եվ հենց դա է պատճառը, որ այժմ շատ ՔՊ-ականներ մարզեր են գնում, որ կարողանան նրանց սիրտը գրավել:

Մենք տեղեկացանք նաեւ, թե ովքեր են դուրս մնալու վարչության կազմից: Այժմ թեժ պայքար է տանում պատգամավոր Արսեն Թորոսյանը, սակայն այս պահին քիչ է հավանականությունը, որ նա կլինի վարչության նոր կազմում:

Հաջորդը Վիլեն Գաբրիելյանն է, ում հետ կապված վստահություն առկա չէ` հաշվի առնելով պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ու նրա կապը:

Սիփան Փաշինյանը, Արման Բոշյանն ու Լիլիթ Մակունցը եւս չեն լինի վարչության նոր կազմում: Նարեկ Բաբայանին` Լենա Նազարյանի ամուսնուն եւս նոր կազմում չենք տեսնի. վստահություն չկա:

Այս պահի դրությամբ հարցական է նաեւ Էդուարդ Աղաջանյանի վերադարձը վարչություն: Պայքարը կգնա մի քանի հոգու հետ կապված, մյուսների ճակատագիրն

արդեն հայտնի է եւ հաստատված:

Հակոբ Սիմիդյանի ու Վահագն Հովակիմյանի ճակատագրերը եւս անհայտ են, սակայն գրեթե բոլոր ՔՊ-ականներ էլ ցանկանում են առաջադրվել ու փորձել իրենց ուժերը: Հստակ է նաեւ, որ երկու կին պետք է լինի վարչության կազմում` Արփի Դավոյանն ու Նազելի Բաղդասարյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 1599 անգամ
Լրահոս
Պատերազմի եռագլուխ դեւը Փաշինյան-Ալիև-Էրդողան դևն է. Քրիստինե Վարդանյան Քաղաքացին պետք է ընտրի անվտանգային երաշխիքով և արժանապատվության վրա հիմնված խաղաղություն․ Զաքարյան Հորմուզի նեղուցը խիստ վերահսկվում է Իսրայելն անվտանգությունն օգտագործում է որպես պատրվակ՝ նոր հողեր զավթելու համար․ Ֆիդան ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների հավելավճարները կփոխվեն Յուրաքանչյուր երկրի համար ամենամեծ սպառնալիքն անհաջող առաջնորդն է․ Ռոբերտ Քոչարյան Մարիա Կարապետյանը հաստատում է, որ արցախցիները բռնի տեղահանվել են էթնիկ զտումից փրկվելու համար American Airlines-ը հայտարարություն է տարածել Արման Ծառուկյանին ինքնաթիռից հեռացնելու վերաբերյալ Դատախազությունը պահանջում է Վրթանես Հակոբյանից հօգուտ պետության բռնագանձել 1 անշարժ,4 շարժական գույք Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը Փաշինյանենք միլիարդներ են ծախսել մի խայտառակ ծրագրի համար․․․ Արմենուհի Կյուրեղյան (video) Մարդիկ պետք է հասկանան, որ վտանգի տակ ենք․ Փաշինյանը մնաց՝ երկիր չենք ունենա․ հարցում (video) «Ձեզնից խոսե՛ք․․ թուրք եք տեսնում, կուրծք եք բացում»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) «Թույն ու թարախով ապրած շորթո՛ղ, բոմժությունից խոսելուց առաջ քո շանգյալներին տեր կանգնի»․ Շահինյան (video) Ղեկավար դառնալուց առաջ բժշկական ստուգում պետք չէ՞, կիսահիվանդն է կառավարում. քաղաքացին` Քոչարյանին (video) «Ես շուն պահող եմ,բայց դրան շան տեղ մի դրեք»․Ռոբերտ Քոչարյանի կոշտ պատասխանը՝ Փաշինյանի վիրավորանքին (video) «Էս խուլիգան խունտան քրեորեն պատժվելու՞ է»․ քաղաքացին՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Ռոբերտ Քոչարյանի դիպուկ պատասխանը քաղաքացու պահանջին (video) Ռոբերտ Քոչարյանը բացահայտեց՝ ինչու էր Փաշինյանը երեկ իրեն կորցրել․․․․ (video) Շատ ժամանակ չունենք․ Քոչարյանը շատ կարճ ժամանակում այդ հարցը լուծելու է․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Ժողովու՛րդ, 3 քայլ ենք անում ու սրանց հարցը լուծում․ Իշխան Սաղաթելյան (video) Ես ձեզ ասում եմ՝ թմրամոլությունը հիմնահատակ վերացնելու ենք․ Աննա Գրիգորյան (video) «Պատերազմի եռագլուխ դև դու՛ ես ու քո․․․»․ Քրիստինե Վարդանյանը՝ Փաշինյանին (video) Շանտաժ է անում, լավա օրն էլ չի ասում պատերազմի, հիմա էլ ռայոններն ընկած քարտեզ ա բաժանում․ հարցում (video) «Հա, ես իրոք բուժման կարիք ունեմ»․ Փաշինյանի արձագանքը՝ Սամվել Կարապետյանի հայտարարությանը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am